20:00 08.11.2022
Կառավարությունը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Այն ենթադրում է աղետի գոտու բնակավայրերի տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում փուլային եղանակով։ Իսկ վերջնաժամկետը 2027 թվականն է։ Որոշումը վերաբերում է տնակներում ապրող գրեթե բոլոր ընտանիքներին և իրավական հիմքեր է ստեղծում չբնակեցված տնակներն ապամոնտաժելու համար։
2019-ին իրականացված հաշվառման արդյունքում Գյումրիում կար մոտ 2900 տնակ։ 3 տարիների ընթացքում տնակների ապամոնտաժման գործընթացը դանդաղ, բայց շարունակվել է, արդյունքում տնակների թիվը պակասել է 157-ով և հիմա 2743-ն է։ Ո՞ր տնակներն են ապամոնտաժման ենթակա։ Այս հարցի պատասխանը պատկան մարմինները թեև գիտեին, բայց իրավական հիմքեր չկային ապամոնտաժելու համար։ Քանդման ենթակա են այն տնակները, որոնք բնակեցված չեն և նրանք, որոնց տերերը բնակարանային փոխհատուցում ստացել են ու նոր բնակարանում են ապրում։Կառավարության նոր որոշմամբ այս ընտանիքներին տնակները քանդելու հստակ ժամկետներ են տրվում։
« Այն քաղաքացիները, որոնք բնակարանային փոխհատուցում են ստացել և մինչ օրս չեն սեփականաշնորհել բնակարանը և չեն քանդել տնակը, պետք է ապամոնտաժեն։ Այսինքն, ունեն 6 ամիս ժամանակ։ Այդ տնակների մեծ մասը փակ է, որոնք քաղաքացիները դեռ պահում են կամ տվել են վարձով։ Որոշման մեջ հստակ գրված է, որ քաղաքացին ունի 6 ամիս։ Եթե դեռ չի քանդել, ապա պետք է 6 ամսում ապամոնտաժի, եթե ոչ, ապա 1 ամիս ժամանակ է տրվում, որ համայնքն իր լիազորությունները լիարժեք կատարի»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևրոգ Գրիգորյանը։
Եթե տնակը հաշվառման պահին փակ է եղել, արդյո՞ք նշանակում է, որ այն բնակեցված չէ։ Այս հարցին քաղաքապետարանի համայնքային անշարժ գույքի կառավարման բաժնում միանշանակ չեն պատասխանում։ Իսկապես, չբնակեցված տնակներն առանձնացնելու համար դեռ էլի պետք է ուսումնասիրություններ կատարեն։
ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը սկսվելու է 6 ամսից, երբ կլրանա տնակների ապամոնտաժման վերջնաժամկետը։ Դեռ հստակ չէ, թե քանի ընտանիք է Գյումրիում վկայագրի շահառու լինելու։ Նախատեսվում է վկայագրեր տրամադրել մինչ այս տարբեր պատճառներով բնակապահովման ծրագրերից դուրս մնացած, տունը վաճառած ու տնակում հայտնված ընտանիքներին և բազմանդամ ընտանիքներին, որոնց մի մասը դեռ տնակում է։ Վկայագիրը ստանալու դեպքում տնակն ապամոնտաժելու մեկամսյա ժամկետ է սահմանված։
Կառավարության որոշումն առանձին կետով անդրադառնում է նաև այն ընտանիքներին, որոնք չեն ուզում տնակի տարածքից հրաժարվել ու պատրաստ են իրենց միջոցներով տուն կառուցել։
«Եթե բնակիչը համաձայնում է այդ կետով, ապա հողատարածքը անհատույց տրամադրվում է նրան՝ 3 տարում քաղաքաշինական նորմերին համապատասխան տուն կառուցելու պայմանով։ Հողատարածքը ստանալուց հետո 3 տարի ժամանակ է տրվում։ Եթե չի կառուցում, հողատարածքը ետ է վերցվում»,- ասել է Գևորգ Գրիգորյանը։
Բոլոր դեպքերում տնակի ապամոնտաժումը կարևոր պայման է։ Փոխհատուցում ստացած ընտանիքների տնակներն ապամոնտաժելու 6 -ամսյա ժամկետը հաշվարկվում է հոկտեմբերի 14-ից։ 6 ամսից հետո քաղաքապետարանը կսպասի ևս 1 ամիս և այն տնակները, որոնք չեն ապամոնտաժվել, արդեն քաղաքապետարանի միջնորդությամբ կքանդվեն։
Այս ընթացքում քաղաքապետարանն էլի հաշվառելու է և մինչև փետրվարի 10-ը տվյալներ է ներկայացնելու, թե քաղաքում քանի տնակ կա, դրանցից քանիսն են բնակեցված, քանիսը՝ փակ դուռ։ Ի դեպ, ապամոնտաժման որոշումը վերաբերում է ոչ միայն փակ տնակներին, այլև տաղավարներին, կրպակներին, որոնք չունեն պայմանագրեր և համայնքային հողատարածքներն ապօրինի են զբաղեցնում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...