«Նենսի Փելոսին կզրկվի պաշտոնից». զրույց Արտյոմ Երկանյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

«Նենսի Փելոսին կզրկվի պաշտոնից». զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:15 09.11.2022

Վերջին տեղեկությունները ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից: Այս անգամ ընտրվում էր Ներկայացուցիչների պալատի ողջ կազմն ու սենատի մեկ երրորդը: Պալատում վերահսկողությունն անցնում է հանրապետականներին, իսկ սենատում տեղերը գրեթե հավասար են բաշխվել: Հանրապետականներին, ըստ NBC-ի, հաջողվել է զբաղեցնել 220 տեղ, իսկ դեմոկրատներին՝ 215 տեղ: Արդեն իսկ հայտնի է, որ ազդեցիկ հանրապետականները հաղթել են Ֆլորիդայի, Տեխասի և Ջորջիայի նահանգապետի ընտրություններում, իսկ երկու նահանգներում երկու տեղ անցել է դեմոկրատներին:

Հանրապետականների սպասվող հաջողությունը բխո՞ւմ է մեր շահերից, թե ոչ: Ինչպիսի՞ն են հայամետ թեկնածուների արձանագրած ցուցանիշները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ անցած դարի 80-90-ականներին ամերիկահայերի մեծ մասը ձայն էր տալիս հանրապետականներին: Եվ, հավանաբար, գլխավոր պատճառն այն էր, որ Կալիֆոռնիայի նահանգապետ էր հանրապետական Ջորջ Դուքմեջյանը, որի շուրջ ձևավորվել էր՝ այսպես ազգությամբ հայ  գործիչների մի կուռ խումբ, որոնք իրենց կարիերան շարունակեցին հանրապետական կուսակցությունում Դուքմեջյանի քաղաքականությունից հեռանալուց հետո էլ: Բայց վերջին 20-25 տարիների ընթացքում շատ ավելի հայամետ կեցվածքով են հանդես գալիս դեմոկրատները, և դա է պատճառը, որ ամերիկահայերը վերջին երկու տասնամյակի ընթացքում, կարող եմ ասել, գերադասում են դեմոկրատներին ձայն տալ:

Կարևորագույն կոմիտեները կանցնեն հանրապետականների վերահսկողության ներքո, իսկ պալատի նախագահ կըմտրվի հանրապետական գործիչ, այսպիսով Նենսի Փելոսին կզրկվի իր պաշտոնից, իսկ իր հետ՝ իր Երևան այցելության ժամանակ կարևոր համաձայնություններ էին ձեռք բերվել, որոնք հնարավոր է ամբողջությամբ չհաջողվի իրկանություն դառնալ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Արտյոմ Երկանյանը խոսել է նաև այն մասին, որ ամերիկահայերի ուշադրությունը սևեռված է Փենսիլվանիայի ընտրատարածքներից մեկին: Այնտեղ ազգությամբ թուրք թեկնածու էր առաջադրվել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

BACK_TO_TOP