Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

17:14 11.11.2022

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դրոշները՝ այդ կերպ տալով հոբելյանական միջոցառման մեկնարկը:

Հյուրերը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին՝ լաբորատորիաներին և արվեստանոցներին, շփվել ուսանողների և դասախոսների հետ, մասնակցել բուհի դասախոսների ցուցահանդեսի բացմանն ու «Արտ տարածք» արվեստի քննադատության պարբերականի շնորհանդեսին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով 25-ամյա բուհին հոբելյանի առթիվ, ընդգծել է ՀԳՊԱ ԳՄ-ի կարևոր դերակատարումը.

«Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ ունենալը կարևոր նշանակություն ունի Շիրակում և հարակից տարածաշրջաններում արվեստի կրթության զարգացման և հասանելիության ապահովման տեսանկյունից: Շիրակի մարզի նշանավոր արվեստագետների ներդրումն ու համագործակցությունը կարևոր են հաստատության կայացման, նոր սերնդի կրթության կազմակերպման պատասխանատու աշխատանքում»:

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ վերջնական մշակման փուլում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը հավասարության, թափանցիկության, բուհերի ու գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության և շարժունության ապահովման բարելավումն է:

Կարեն Թռչունյանը բուհի անձնակազմին և ուսանողներին մաղթել է ստեղծագործ հարատև աշխատանք` ի նպաստ բարձրագույն կրթության և գեղարվեստի ոլորտների:

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումներն անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ հիմնական շեշտը դնելով բուհի լաբորատորիաների վերազինման, բակը՝ որպես արվեստային հարթակի ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներին:

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

BACK_TO_TOP