21:07 18.11.2022
Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևի, Եվրախորհրարանում տեղի ունեցած բավականին սուր ելույթների, ԱՄՆ-ի Սենատում Բոբ Մենենդեսի կոշտ քննադատության, ՀԱՊԿ-ի դիրքորոշման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
«Միանշանակ ողջունելի է Ֆրանսիայի Սենատի որոշումը, և շնորհակալություն Ֆրանսիային, որովհետև առաջին հերթին Ֆրանսիան ապացուցեց, որ իր համար որպես երկիր, որպես պետություն ժողովրդավարությունը առևտրի թեմա չի ու գազային առևտուրը չէ էական, ինչի մասին նաև Էմանուել Մակրոնը իր հարցազրույցում ասաց:
Ֆրանսիան բացառիկ օրինակ ցույց տվեց, թե իրական բարեկամությունը ինչպես է լինելու, և մեր ժողովուրդը պիտի հասկանա, թե մեր իրական բարեկամները, մեր շահերը պաշտպանողները, մեր կողքին կանգնող երկրներն ովքեր են, և իրական բարեկամությունը նաև փոխադարձություն է սիրում: Մենք պիտի փոխադարձենք Ֆրանսիային մեր վերաբերմունքով:
Ընդհանուր առմամբ, որոշումը շատ լուրջ է, թեկուզ հենց Սենատի մակարդակով՝ անկախ նրանից՝ Ֆրանսիայի կառավարությունը ինչ դիրքորոշում կընդունի, որովհետև Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, միջուկային երկիր է, ու Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը, այն էլ ձայների նման մեծամասնությամբ, չի կարող իր հետևանքը չունենալ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի վրա: Այն իրական առումով, իմ կարծիքով, զսպող ազդեցություն ունի, որը Ադրբեջանին ասում է, որ եթե դու փորձես նորից սեպտեմբերի 13-ի տարբերակով կամ ԼՂ-ում Լաչինի միջանցքը կտրելու կամ այդտեղ քո կետերը դնելու խնդիրներ առաջացնել, մենք կանցնենք արդեն նրան, որ Ֆրանսիայի կառավարությունը սա ուղղակի գործնական քննարկման թեմա կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...