19:15 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկել է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են Սոթք բնակավայրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված բնակարաններ։
«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրել է այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։
Այցից հետո նույն թեմայի շուրջ մարզպետը խորհրդակցություն է անցկացվել Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։
Արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները Կարեն Սարգսյանը գոհացուցիչ է գնահատում։
Ըստ մարզպետի, շատ բան արվել է թեեւ, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռեւս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում են օգնել տուժած ընտանիքներին։
Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, եւ այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է եղել, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնեն ու փոխլրացնեն համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնեն ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնեն սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։
Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ եւ հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում եւ ստանա իր լուծումը։
Հարկ եղած դեպքում, ըստ մարզպետի, Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։
18:13 07.06.2025
Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջևՈստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...
17:45 07.06.2025
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալԶինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համարՖլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...
17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...