9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

19:30 21.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

«Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև անցյալում եղած միասնությունն է մեզ համար շատ կարևոր։ Ինչու՞ այն նորից չլինի, ինչու՞ նորից չսկսվի։ Մեկնարկը արդեն տվել ենք։ Տա Աստված արտառոց իրավիճակ չստեղծվի, մենք հաջողությամբ կանենք այդ քայլը»։

Այնուհետև Էրդողանը նշել է, որ եգիպտական կողմից մի խնդրանք ունեն․ այն է, որ Միջերկրական ծովում իրենց դեմ ոչ բարեկամական կեցվածք ունեցողներին պատասխանեն խաղաղությամբ ու այդ կերպ շարունակեն առաջ ընթանալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև 9 տարի է, ինչ հանդիպումներ չէին եղել։ 2013-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկած Մուհամմադ Մուրսիից և Ադլի Մահմուդ Մանսուրից հետո ղեկավարությունը ստանձնած Սիսիի օրոք թուրք-եգիպտական հարաբերությունները խիստ լարված էին։ 2019-ին Էրդողանը հրաժարվել էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբեայի շրջանակներում տրվող պաշտոնական ճաշից՝ ասելով, թե չի ցանկանում հեղափոխականի հետ մի սեղանի շուրջ նստել ու այդպիսով օրինական դարձնել նրան (Սիսիին-խմբ․)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

BACK_TO_TOP