19:48 22.11.2022
Գյուղական համայնքներում ի՞նչպես ապահովել երիտասարդների ժամանցը ,միևնույն ժամանակ նպաստել նրանց կրթությանն ու զարգացմանը․
Հարցի լուծումը Շիրակի մարզի Լանջիկ,Փանիկ և Մեծ Սեպասար համայնքներում գտել է Հայկական Կարիտասը` Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ։ Երեք գյուղերում հիմնել են ծխական երիտասարդական կենտրոններ, որոնք կահավորվել ու տեխնիկապես հագեցվել են։ Ծխական երիտասարդական կենտրոնների համար համայնքները տարածք են հատկացրել, իսկ գույքի ու տեխնիկայի ձեռք բերման հարցում աջակցել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Աջակցության արդյունավետությունը ակնկալում են չափել կենտրոններում երիտասարդների ստացած գիտելիքներով։
«Այստեղ ստացած գիտելիքները կարող են ազդեցություն ունենալ երիտասարդների ապագայի համար։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք այստեղ ստանան համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողանան զարգացնել իրենց հետաքրքրությունները և սերն արվեստի նկատմամբ։ Մեր նպատակն է Շիրակի մարզում ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Թումաս Բուջկոն։
Հայկական Կարիտասի ծխական հասարակական խորհուրդներ ծրագրի շահառուները Շիրակի մարզի 12 կաթողիկե համայնքներ են։ Բոլոր այս համայնքներում ծխական խորհուրդներ են ձևավորվել։ Իսկ Լանջիկում, Փանիկում և Մեծ Սեպասարում բացված երիտասարդական կենտրոններից օգտվելու են ոչ միայն այս գյուղերի երիտասարդները։
«Ոչ միայն Լանջիկ, Փանիկ ու Մեծ Սեպասար, այլև հարակից գյուղերի երիտասարդները հնարավորութուն ունեն այցելել այս կենտրոն։ Այստեղ նրանք կարող են ստանալ առաջնային համակարգչային գիտելիքներ, կարող են ձեռք բերել նոր հմտություններ պարբերաբար իրականացվող դասընթացների միջոցով», -ասել է Հայկական Կարիտաս-ի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը։
Երիտասարդների կրթության մակարդակի բարձրացումը ապագային միտված ծրագիր է։ Մասնագիտական կարողություններ ունենալու արդյունքում նրանք կմասնակցեն իրենց համայնքների զարգացմանը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...