12:40 15.08.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի մասին դատական նիստից րոպեներ առաջ տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկից, որ նա վատառողջ է և նպատակարհարմար չի գտնում այսօր դատարան տեղափոխվել: Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի համապատասխան գրություն ստանար այդ մասին: Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց նաև, որ հրահանգել է մյուս ամբաստանյալներին ևս չտեղափոխել դատարան, քանի որ, հասկանալի է՝ նիստը պետք է հետաձգվի:
Հիշեցնենք՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվող քրեական գործը վերաբերում է 2016 թվականի հուլիսի 17 ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը: Ըստ մեղադրանքի՝ 10 ամբաստանյալները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Ներսիսյանը, Սեդրակ Նազարյանը, Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը կազմակերպված խմբով զավթել են շենք-շինություն, ձեռք են բերել, պահել, օգտագործել ապօրինի զենք-ռազմամթերք: Նրանք մեղադրվում են նաև պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին պահանջներ թելադրելու և ուրիշի գույքը ոչնչացնելու համար: Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին առաջարդրված է մեղադրանք նաև 3 ոստիկանների սպանության համար:
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...