18:53 24.11.2022
Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները:
«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ- ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջև վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Հարգելի պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր Կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է և մեկ անգամ ևս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, հանձինս Ամերիկայի Կառավարությանը, ինչպես նաև մեր ԱՄՆ գործընկերներին՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նախարար Ա. Փամբուխչյանն իր ելույթում:
Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:
«ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անունից ողջյունում եմ բոլորիդ: Պատիվ է այսօր գտնվել այստեղ, հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի բացմանը: Սա Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման ևս մեկ արտացոլումն է: Ուրախ եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ ունի ավելի մեծ հնարավորություն այս համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- իր հերթին ասել է փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը:
Շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականից. Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...