Հայ-ռուսական համաժողովի շրջանակներում հուշագրեր են ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Հայ-ռուսական համաժողովի շրջանակներում հուշագրեր են ստորագրվել

21:28 26.11.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ` ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են պետական և մասնավոր բժշկական կազմակերպություններ՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են կենտրոնների կարողություններին, հագեցվածությանն ու ծառայություններին: Ներկայացվել են վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների արդյունքում Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են նմանատիպ հանդիպումները և ընդգծել ոլորտում գործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում այս 3 կենտրոնում ստորագրվել են համագործակցության հուշագրեր` ամրագրելով ուռուցքաբանության, սրտաբանության, վիրաբուժության ոլորտներում ակտիվ գործակցելու պատրաստակամությունը։

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՌԴ «Ն.Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային գիտահետազոտական ինստիտուտի» միջև ստորագրված հուշագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների առողջապահական կառույցների համագործակցությանը` հնարավորություն ընձեռելով վերապատրաստելու մասնագետներին, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ավելացնելու ծառայություններ, բուժման նոր՝ ժամանակակից մեթոդներ, համատեղ ջանքերով կատարելու բարդ և եզակի վիրահատություններ:

Պետական բազմապրոֆիլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ու ՌԴ «Վ.Ա.Ալմազովի» անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնը գործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում են մասնագետների շարունակական վերապատրաստումներ, փորձի փոխանակում ու հանդիպումներ: Գործընկերությունը հատկապես նշանավորվելու է նյարդավիրաբույժների պատրաստման ու գործնական աջակցության առումով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Ակադեմիկոս Ե.Ի.Չազովի անվան Սրտաբանության գիտահետազոտական բժշկական ազգային կենտրոնի» միջև ստորագրված համագործակցության հուշագիրը սրտաբանության ոլորտի զարգացմանն է նպաստելու, կողմերը գործակցելու են ընդհանուր և ինտերվենցիոն սրտաբանության, ինչպես նաև առիթմոլոգիայի ուղղություններով:

Համագործակցության մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Վ.Ա.Վիշնևսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ազգային բժշկական կենտրոնի» հետ: Հուշագրի համաձայն՝ կկազմակերպվեն այցեր վիրաբուժության ոլորտում փորձի փոխանակման և գիտագործնական գիտելիքների զարգացման նպատակով:
Անահիտ Ավանեսյանը և Միխայիլ Մուրաշկոն գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահության ոլորտում շարունակական ու զարգացող հարաբերություններն ավելի քան տեսանելի դարձնելու փաստի առթիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

08:10 19.05.2025

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Անկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ​​ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:00 19.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP