Երևանում կայացավ «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Երևանում կայացավ «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը

17:46 30.11.2022

Այսօր Երևանում անցկացվել է«Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ցանցի անդամ համայնքների ու զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համայնքի զարգացման նորարարական լուծումներին, ինչպես նաև ներկայացնելու սեփական փորձն ու համայնքի զարգացման առաջընթացը։

Միջոցառմանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի բարեփոխումները՝ ուղղված մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

16:16 02.05.2024

Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն: Ըստ այդմ՝ Գյումրիի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ Խրիմյան Հայրիկի փողոցի մի տնից գողացել է տարատեսակ ոգելից խմիչքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Նա խոստովանել է, որ հիշյալ տնից գողացել է չորս շիշ օղի […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

16:12 02.05.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա […] ...

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

16:06 02.05.2024

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

15:51 02.05.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են […] ...

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում

15:41 02.05.2024

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում։ ՀՑԹԻ բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այս թեմայով մի շարք հետազոտություններ են իրականացվում, միջազգային գիտաժողովներում զեկույցներ ներկայացվում և հոդվածներ հրատակարվում: Այս բնույթի մի միջոցառում «Խտրականություն, ցեղասպանության և էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում» […] ...

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

15:00 02.05.2024

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։ Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ «SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում […] ...

BACK_TO_TOP