22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ:
«Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս ամբողջությամբ չէ, որ վերացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Նրանց ուղեկցել է Ջերմուկի փոխքաղաքապետը: Հատկանշական է, որ դեսպանի հետ Ջերմուկ էր ժամանել նաև Նիդերլանդների թագավորության արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա՝ Ջ. Մարիա Կլաինան, ով հատուկ է Երևան եկել՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու, և ընդհանրապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքին ծանոթանալու:
Հայտնի չէ, թե Երևանից հետո նա արդյո՞ք այցելելու է նաև Բաքու, բայց պետք է հիշեցնեմ, որ Ամստերդամի և Բաքվի միջև վերջին օրերին բավական լարված է իրավիճակը:
Նիդերլանդներն առաջին պետություններից էր, որ գնահատական տվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործություններին: Երբ Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տարածեց այդ հայտնի տեսանյութը, որն արձանագրում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն անզեն հայ ռազմագերիներին գնդակահարում, Նիդերլանդների արտգործնախարարն իր մոտ էր հրավիրել Ադրբեջանի դեսպանին և պահանջել էր անկախ, անկողմնակալ հետաքննություն իրականացնել: Դրան հետևեց այն, որ նոյեմբերի 4-ին Նիդերլանդների արտգործնախարարը, ով նաև երկրի փոխվարչապետն է, պաշտոնական նամակով դիմեց երկրի խորհրդարանին՝ տեղեկացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական այս ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու նպատակով: Վստահեցրել է, որ այդ հարցում Նիդերլանդների կառավարությունը հետևողական է լինելու և շարունակելու է պահանջել Ադրբեջանի կառավարությունից, որպեսզի մեղավորները պարզվեն և պատժվեն, և որ այս հարցում համագործակցելու է միջազգային իր գործընկերների հետ:
Այս ամենը դիվանագիտական լուրջ լարվածություն առաջացրեց Ամստերդամի և Բաքվի միջև հարաբերություններում և Հոլանդիայի դեսպանը Բաքվում կանչվեց արտգործնախարարություն, և այնտեղ նրան բողոքի նոտա ներկայացրին՝ ընդգծելով, որ Հոլանդիան աջակցում է մեջբերում եմ՝ «Հայաստանի ռևանշիստական ուժերին, փոխանակ նպաստի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»:
Նշեմ, որ Ամստերդամի և Բաքվի միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են, և դրա համար լինում են տարբեր առիթներ, օրինակ՝ ժամանակին, երբ Նիդերլանդների ֆինանսավորմամբ Ադրբեջանում վերանորոգվեց ուդիական գյուղերից մեկի եկեղեցին, ադրբեջանցիներն օգտվեցին այդ հնարավորությունից և վերանորոգման աշխատանքների ընթացքում եկեղեցու ճակատից ջնջեցին բոլոր հայերեն գրառումները:
Դա լրջագույն դիվանագիտական սկանդալ առաջացրեց Նիդերլանդների և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Դրանից հետո և մինչ օրս իրադարձություններն այդ հետքը թողնում են հարաբերությունների վրա»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր է՝ պաշտոնական Ամստերդամը ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնկրետ քայլեր ձեռնարկի. հարցի պատասխանը դիտեք ամբողջական տեսանյութում:
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...