08:30 01.12.2022
Օրենսդրական փաթեթը մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները. մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանք արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը, ինչպես նաև սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կսահմանվեն գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաեւ կապահովվի սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման համապատասխան գործիքակազմը:
Առաջարկվող լրացմամբ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցվելու է:
Նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ` ընդերքի պահպանության պահանջների եւ ընդեքօգտագործման կանոնների խախտման դեպքերում:
Ի պատասխան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցի՝ հնարավո՞ր է ունենանք ավազի պակասուրդ, Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այսօր շուկայում առկա են լցանյութերի հետ կապված խնդիրներ, սակայն հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել: Նշված հատվածում, ներկայում գործում է 17 ընդերքօգտագործման իրավունք, որից 2-ը՝ ուսումնասիրության, իսկ 15-ը՝ բուն արդյունահանման: 15-ից 11 կազմակերպություն իրականացնում է արդյունահանում:
«Այս պահին կա Կառավարության գործող որոշում, որով սահմանափակվում է Արաքսի հունից ավազի արդյունահանումը: Կառավարության որոշման համար հիմք հանդիսացող լիազորող նորմ՝ որպես օրենք, մենք չունենք»,-պարզաբանել է Հովհաննես Հարությունյանը: Ավազի արդյունահանումից գետի հունն է փոխվում, որի արդյունքում նաեւ սահմանն է փոխվում, ինչն ազգային անվտանգության եւ ապօրինի արդյունահանման խնդիր է: Առաջարկվող լրացումը միտված է լիազորող նորմի ապահովմանը՝ Կառավարության որոշումը լիարժեք կիրառելու համար:
Հովհաննես Հարությունյանի խոսքով օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը եւ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը:
«Հարցը համարել ենք առաջնային, եւ ժամ առաջ մենք պետք է ունենանք կարգավորում, թե ինչպես պետք է կատարվի արդյունահանումը եւ ինչպիսի մեխանիզմներ կիրառենք տնտեսավարողների նկատմամբ»,- ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ առաջարկված ճանապարհով հարցը չի լուծվում. հունից ավազի գրագետ ճանապարհով արդյունահանումը կօգնի գետի հունի մաքրմանը եւ չի հանգեցնի բնական հունի փոփոխության: Առաջարկվել է կազմակերպել քննարկումներ գետի հունից ավազի արդյունահանման հնարավորություն ընձեռելու վերաբերյալ՝ մասնագետների, շահագրգիռ անձանց մասնակցությամբ:
Հայկ Ցիրունյանի կարծիքով վերականգնվող հանքերի հարցն առավել մանրամասն քննարկման կարիք ունի: Նրա խոսքով արդյունահանող կազմակերպությունները պետությանը, ստացած եկամուտների համեմատ, քիչ հարկեր են վճարում: Ուստի եւ անհրաժեշտ են խորքային հետազոտություններ:
Հունից ավազի արդյունահանման ձեւաչափը, քանակը, մեթոդիկան ու մեխանիզմները սահմանելու, բովանդակային եւ իրավական նորմերը հստակեցնելու նպատակով՝ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են միայն խմբագրական փոփոխություններ: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» օրենքի նախագիծը:
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...