22:00 02.12.2022
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը գոհունակությամբ են մեկնաբանում Բուդապեշտում: Հունգարիայի արտգործնախաչար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնությունը նոր էջ կբացի երկու երկրների դարերի պատմություն ունեցող հարաբերություններում:
Արյդո՞ք կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը վերջնականապես կայացված է, և ինչի՞ արդյունքում Հայաստանը համաձայնվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
«Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել հեռտուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
«Ինչպես գիտենք, Լոձ քաղաքում կայացած ԱԳՆ-ների ԵԱՀԿ այդ ֆորումի ժամանակ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարները հանդիպում ունեցան, դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին եկան վերջնական համաձայնության:
Հիշեցնեմ՝ այդ համաձայնությունները խզվել էին այն բանից հետո, երբ Հունգարիայի կառավարությունն Ադրբեջանին արտահանձնեց Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:
Եվ ահա այս ձեռք բերված համաձայնությունը մեկնաբանելով՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն թվիթերյան իր էջում զետեղել է իր և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի լուսանկարը, և գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ. «Մի քանի նախապատրաստական հանդիպումներից և երկկողմ քայլերից հետո ես և իմ հայ գործընկերը՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին: Դա շատ ճիշտ է երկու քրիստոնեական պետությունների համար»:
Տարօրինակ է, որ պարոն Սիյարտոն այս դեպքում ընդգծում է քրիստոնեական ընդհանրությունը, քանի որ սովորաբար, նա ընդգծում է ադրբեջանցիների հետ իր ազգի էթնիկ միասնությունը և ընդհանրությունը:
Բանն այն է, որ հունգարացիների նախնիները Եվրոպա են եկել Ալթայից, և հունգարացիների նախնիները համարվում են թուրքերի հեռու ազգականները: Դա է պատճառը, որ Հունգարիան ակտիվ աշխատում է թուրքալեզու պետությունների այդ կազմակերպությունում, առայժմ միայն դիտորդ: Հետաքրքիր է, որ Պետեր Սիյարտոն ընդամենը շաբաթներ առաջ թուրքալեզու պետությունների այդ կազմակերպությունն էր անվանել «Խաղաղության ֆորում»:
Շատ տարօրինակ «խաղաղության» ֆորում է, որը համերաշխություն է հայտնում Ադրբեջանին՝ Արցախի դեմ իր վարած մարդասպան պատերազմում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...