Ներդրվում է լիովին նոր` կենսաչափական համակարգ, որը հնարավորություն է տալու այն կապել այլ համակարգերի հետ. հարցը քննարկվել է ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Ներդրվում է լիովին նոր` կենսաչափական համակարգ, որը հնարավորություն է տալու այն կապել այլ համակարգերի հետ. հարցը քննարկվել է ԱԺ-ում

23:15 02.12.2022

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանելը:

Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023 թ. փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը` 2023 թ. փետրվարի 15-ից: Առաջարկվել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Քրիստինե Պողոսյանը նշել է, որ շուրջ երկու տարի առաջ հրատապ ռեժիմով քննարկված եւ ընդունված նույն օրենքը դարձյալ օրակարգում է: Նա հետաքրքրվել է, թե ինչու փաստացի չի կատարվել աշխատանքը:

Արա Ֆիդանյանը պատասխանել է, որ փաստացի ձախողում առկա չէ, ներդրվում է լիովին նոր` կենսաչափական համակարգ, որը հնարավորություն է տալու ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել, այլ նաեւ այդ համակարգը կապել այլ` բանկային, հեռահաղորդակցման համակարգերի հետ: Նշվել է, որ մինչ այս պահը ժամկետների հետ կապված քննարկումներ են ընթանում, թե երբ կկարողանան համակարգը ռեալ ներդնել: Հիմնական զեկուցողի պարզաբանմամբ պատճառներից մեկն էլ մեծ թվով քաղաքացիության փաստաթղթավորման դիմումների ստացումն է: Դիցուք, 2020 թ. տրվել է 310.970 հին նմուշի անձնագիր, կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ, իսկ 2022 թ.` 643.746` գրանցվել է կրկնակի աճ: Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3.000, այս տարի` 15.000 քաղաքացի:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի եւ վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, եւս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվել է ժամկետը երկարացնել եւս մեկ տարով. կհստակեցվի անձնագրի եւ նույնականացման քարտի տեխնիկական մոդելը, ինչը կպարունակի ամբողջական ինֆորմացիա անձի վերաբերյալ, ապա նոր կթողարկվի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ վերջին երկու տարիներին մեծ թվով բողոքներ են ստացվել անձնագրի, նույնականացման քարտի, վարորդական վկայականի բացակայության վերաբերյալ, ինչը ժամանակին ոչ ճիշտ պլանավորման հետեւանք է: Նրա գնահատմամբ այն լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակչության համար, եւ ընդունելի չէ հատկապես իրավական պետության մեջ: Հարակից զեկուցողի կարծիքով կարելի էր այնպես պլանավորել աշխատանքները, որպեսզի նման պակասուրդ չլիներ:

Արմեն Խաչատրյանի խոսքով` 2018 թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ էական փոփոխություններ էին իրականացվել տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումների վարչարարության մեջ: Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի` փոփոխությունը նրանում էր, որ նվազ նշանակության մի շարք խախտումներով տուգանքի որոշումներ չէին կայացվում. տրվում էր միայն նախազգուշացում: 2018 թ. մայիսի 23-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ 10 խախտման համար այլեւս տուգանք չի լինի: Այդ որոշումից հետո բավականին թեթեւացել էր տուգանքների վարչարարությունը: Սակայն վերջին երկու տարիներին բողոքները շատացել են, առ այն, որ ամեն փոքր եւ նվազ նշանակություն ունեցող խախտումների համար տուգանքի մասին որոշումներ են կայացվում: Արմեն Խաչատրյանը խնդրել է հանձնաժողովին գրավոր պատասխանել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ. հանձնարարականի կատարումն ինչ վիճակում է, եւ արդյո՞ք մայիսի 23-ի հայտարարության գործառույթն իրականացվում է:

Եզրափակիչ ելույթում Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ նույնականացման քարտեր տրամադրվում են: Անդրադառնալով 2018 թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը` նա նշել է, որ պարբերաբար նվազ իրավախախտումների համար փորձում են նախազգուշացման մեթոդը կիրառելի դարձնել:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

17:30 22.06.2025

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

16:55 22.06.2025

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

BACK_TO_TOP