Տապալված ասուլիս և խափանման միջոցի փոփոխություն. Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ֆեյսբուքյան քննարկումների տիրույթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Տապալված ասուլիս և խափանման միջոցի փոփոխություն. Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ֆեյսբուքյան քննարկումների տիրույթում

21:00 15.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ակտիվ քննարկումների առարկա դարձավ. ոմանք դա համարեցին ժողովրդի գնահատական, ոմանք էլ՝ խոսքի ազատության իրավունքի ոտնահարում: Ֆեյսբուքյան օգտատերերը չշրջանցեցին նաև Վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ Ազարյանը բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմում-բողոքը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

SHANTNEWS.am-ն առանձնացրել է ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի՝ քաղաքական գործիչների, քաղաքագետների, իրավաբանների գրառումները. դրանցում խորհուրդ-նախազգուշացումներ են՝ ուղղված նոր իշխանություններին, և գնահատականներ:

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյան.

«Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։

Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործողությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։

Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։

100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել «հակահեղափոխություն չի լինելու» մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր»:

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշել է.

«Հայաստանում ներքաղաքական լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների սահմանագծին։ Իշխանությունը՝ ասել է թե վարչապետ Ն. Փաշինյանը (օրվա փաստացի միակ իշխանությունը), պարտավոր է սառը մոտեցումներով առաջարկել իրական և հասարակությանը չպառակտող և չբարիկադող լուծումներ։ Մթնոլորտում առկա ագրեսիվության ու անհանդուրժողականության հետագա սրացումն ուղղակիորեն կարող է վտանգել ազգային և պետական անվտանգությանը։ Վաղը կարող է ուշ լինել, եթե այսօր չգիտակցենք պահի լրջությունը»։

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյան.

«Ռոբերտ Քոչարյանն ու իր հակահեղափոխական ավազակախումբն օգտագործում է համակարգում (այս դեպքում` դատական) առկա մնացորդներին` պլստալու արդարադատությունից: Հանգիստ նայեք այս ամենին: Դա էլ չի փրկելու իրեն և ժողովրդի արյունը թափած մյուս հանցագործներին: Արդարադատությունը հաղթելու է: Ճանապարհին հանդիպած անհարթությունները ժամանակի հարց են»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան.

«Սա բեկումնային պահ է:

Եթե իշխանությունն այս պահից սկսած չվերանայի իր մոտեցումներն ու զգուշավոր քայլերը` հեղափոխությունն ամբողջությամբ կվտանգվի:

Անհրաժեշտ է շարունակել անվերապահ սատարել վարչապետին, բայցև արդեն կտրուկ պահանջել՝ կոշտացնել մոտեցումները: Հետհեղափոխական շրջանն սկսում է նմանվել կրկեսի, որն անթույլատրելի է: Այս դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ` այն սաբոտաժի ենթարկում»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյան.

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով, սխալ էր։ Կարծում եմ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, որ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներից՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ։

Սա եզակի հնարավորություն էր լրագրողների համար՝ հնչեցնելու տասնամյակների ընթացքում կուտակված և անպատասխան մնացած հարցերը և ստանալու պատասխաններ։

Ես, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ինչպես նաև շատ այլ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, զրկվեցի տեղեկացված լինելու իմ իրավունքից և, գուցե, երբեք այլևս այսպիսի հնարավորություն չի ընձեռվի, քանի որ Քոչարյանն այսուհետ կարտահայտի իր դիրքորոշումն ու կարծիքն իր համար առավել նախընտրելի և հարմար ձևաչափով, ինչի համար նրան այլևս ոչ ոք չի կարող մեղադրել։
Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային և մրցակցային, ինչն այս գործելաոճով չի երաշխավորվում»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան.

«Քոչարյանը գիտի, որ իր շարժերն ու զրույցները հիմա հսկվում ու գաղտնալսվում են։ Հրապարակային խոսքը՝ ասուլիս, հարցազրույց, նրան պետք են մյուս վկաների, ցուցմունքների, դատավորների որոշումների վրա ազդելու համար, քանի որ դա փակ անելը վտանգավոր է իր համար։ Այսքանից հետո դուք մտածեք, թե ինչ ֆանտաստիկ գործ արեցին ասուլիսը պրավալ տվողները, արժե՞ արդյոք թույլ տալ, որ նա այդ խողովակներն օգտագործի, և ովքե՞ր են իրականում նրանք, որ այդպիսի հնարավորություն կընձեռեն… »:

Փաստաբան Երվանդ Վարոսյան.

«Քոչարյանի հետ ինչ ուզում եք արեք, միայն նրան քաղաքական գործոն մի սարքեք»։

Պատգամավոր Վահան Բաբայան.

«Ո՞վ է իրավունք տվել մի խումբ մարդկանց ժողովրդի անունից որոշել՝ ժողովուրդը ուզո՞ւմ է լսել Քոչարյանին, թե՞ ոչ։

Օրինակ՝ ես և շատ շատերը ուզում ենք լսել Քոչարյանի պարզաբանումները և նրա պատասխանները»։

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան.

«Քոչարյանի ժամանակ ինձ երկար տարիներ արգելված էր հեռուստաեթեր հրավիրել… Հիմա ես կողմ եմ, որ ինքը խոսի… Ու բոլորը տեսնեն, որ ոչ մեկն իրենից չի վախենում, որ ինքը՝ որպես քաղաքական դեմք, Հայաստանում՝ ՎԵՐՋԱՑԵԼ Է…ՈՒ ԻՐԵՆԻՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ… »:

 

Վերաքննիչ դատարանի նախագահի մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյան.

«Ալեքսանդր Ազարյանի նման անկաշառ, բանիմաց, օբյեկտիվ ու ԴՈՒԽՈՎ մի 50 դատավոր ունենանք, մեր պետությանը հասնող չի լինի, առանց հետ նայելու հողը քանդելով առաջ կգնա…

Ու կապ չունի` որոշումն իմ սրտով է, թե չէ»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան.

«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում անուղղակիորեն մեղավոր է իշխանությունը: Երբ Քոչարյանի և Սարգսյանի կատարելագործած դատական համակարգն ու դատավորները տեղում են մնում, և նրանցից մեկ օրում արդարադատություն է ակնկալվում` արդյունքն այսպիսին է լինում: Կրկին հաստատվում է իմ այն միտքը, որ հեղափոխության օրերին էի դեռ արտահայտել: Անհրաժեշտ էր Հանրապետության Հրապարակում ցրել Ազգային ժողովն ու ողջ պետական ապարատը և բոլորին, բացի պատգամավորներից, ժամանակավոր պաշտոնակատար համարել և չհաստատված կարգավիճակում պահել՝ մինչ ջրերը պարզվեին: Հիմա Փաշինյանի ուսերին կրկնակի բեռ է դրված, իսկ հակահեղափոխությունը տարբեր ձևերով դրսևորումներ է ունենում:

Հակահեղափոխության շանսերը հենց հեղափոխականներն իրենք են հաճախ ակամայից մեծացնում: Եվ դա անում են, որովհետև ոչ թե թույլ են կամ չեն հասկանում, այլ աշխարհի արձագանքից ու արտաքին երևութականությունից շատ ավելի են զգուշանում, քան կարելի է, քան թույլատրելի է, քան այս երկիրն ու ժողովուրդը կարող են մարսել»:

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյան.

«Մինչ Արցախ տեղափոխվելս շուրջ հինգ տարի աշխատել եմ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական (2007-2012թթ.), իսկ 2013թ. նոյեմբերից մինչև 2016թ. մայիսը պատիվ եմ ունեցել լինելու դատավորների ամենամյա վերապատրաստման գործառույթ իրականացնող կառույցի՝ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորը։ Ու այդ կարգավիճակներում շփվել եմ Հայաստանի ու Արցախի գրեթե բոլոր դատավորների հետ։

Պատիվ եմ ունեցել շփվելու նաև դատավոր Ազարյանի հետ, և արտահայտվեմ ուղիղ. դատավոր Ազարյանը և ևս երկու դատավոր իմ պատկերացրած լավագույն դատավորի կերպարի մարմնացումն են եղել։ Ու կան։

Ես հրապարակային կարծիք չեմ ցանկանում հայտնել այսօրվա որոշման մասին՝ ներկայիս կարգավիճակիցս ելնելով շահարկումների չենթարկվելու նպատակով (հրապարակային աղբյուրների հիման վրա որոշակի մասնագիտական կարծիք ձևավորել եմ)։

Բայց ցանկանում եմ հրապարակային կարծիք հայտնել դատավոր Ազարյանի նկատմամբ վիրավորական գրառումների առթիվ։ Իմացե՛ք, որ վիրավորանք ու լուտանք եք թափում իրավաբանական հանրությունում որպես լավագույններից մեկը ճանաչված դատավորի նկատմամբ։ Այդ որակի մասնագետ դառնում են տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում։ Ընդ որում, ամենևին ոչ բոլորն են կարող դրան հասնել թեկուզ տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում։

Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»:

Փաստաբան Վահե Գրիգորյան.

«Ընկերներիս ցանկում արդեն շատերին եմ տեսնում դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման վերաբերյալ հիացական արտահայտություններ գրելով:

Այսօրվա ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը չի կարող անտեղյակության հետևանք լինել: Դատավոր Ազարյանը ամենևին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ:

Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակից լինելու փաստը կարող է լինել:

Չգիտեմ, թե ինչով է զբաղված եղել գործին մասնակից դատախազը ողջ այս վերաքննիչ դատավարության ընթացքում, որ չի նկատել այս ամենը, բայց դատավոր Ազարյանով հիացող և հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ.

ձեր սիրասուն դատավոր Ազարյանն է՞լ տեղյակ չէր, որ նույն քրեական գործի շրջանակներում ինքը դատապարտել էր մարդկանց այն նույն գործի նույն փաստական հանգամանքների շրջանակում, որոնք այսօր քննվում են որպես սահմանադրական կարգի տապալման հետևանքներ: Սակայն նույն այդ հանգամանքները նույն դատավորը հիմք էր ընդունել, որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործունեության հետևանքներ»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյան.

«Դատական իշխանության հարցը հրատապ լուծում է պահանջում։ Անցած երեք ամիսների ընթացքում բազմաթիվ զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, համոզմունք հայտնելով, որ դատավորների գոնե 2/3-րդի լիազորությունները պիտի դադարեցվեն, իսկ նրանց մի մասի նկատմամբ պիտի հարուցվի քրեական հետապնդում (խոսքը վերաբերում է առաջին հերթին քրեական գործեր քննած դատավորներին, ովքեր քաղաքական պատվերի շրջանակում մասնակից են եղել ապօրինի քրեական հետապնդումների իրականացմանը)։ Շատ հարգելի իմ ընկերներից կարծիք են հայտնել, որ կադրային դեֆիցիտի պատճառով դա գրեթե անլուծելի տարբերակ է, հետևաբար՝ պետք է գոնե առժամանակ հրաժարվել առկա կադրերից ազատվելու մտքից, անկախություն շնորհել դատարաններին, ազատել դատավորներին կապանքներից, պայմաններ ապահովել նրանց կողմից արդարադատության իրականացման համար։

Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը վերջնականապես հաստատեց, որ ՌՔ-ի և ՍՍ-ի կողմից նշանակված դատավորներին “անկախություն” շնորհելու մտահղացումը, մեղմ ասած, մեծագույն սխալ և արկածախնդրություն էր։ Կոռուպցիայի մեջ թաթախված, հանցավոր ռեժիմի շահերի սպասարկու, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած դատավորներից ժամ առաջ ազատվել էր պետք, նրանց փոխարինելով թեկուզ անփորձ, երիտասարդ, բայց չարատավորված կադրերով, կամ՝ անցումային այս փուլում, պետք էր նրանց (հին կադրերին) ուղիղ կառավարել, մինչև դատական ռեֆորմի իրականացումը և անկախ դատական իշխանության ձևավորումը։ Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ դատական իշխանությունը վերածվել է հակահեղափոխության և ռևանշիզմի հիմնական բաստիոնի, Վահե Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ վտանգ է ինքն իրենով, իր գոյության փաստով։ Հակահեղափոխության այս որջը պետք է կազմաքանդվի․ դատական իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այն շարունակում է յուրացված մնալ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանի կողմից և սպասարկում է նրանց շահերը։ Այս վտանգի չեզոքացումը հրատապ լուծում է պահանջում։

Հ․Գ․ Դատական իշխանություն կոչվածի միջոցով շարունակում են ռազմագերու կարգավիճակում պահվել Վարուժան Ավետիսյանը և մյուսները»:

Փաստաբան Արա Ղարագյոզյան.

«Այսօր վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանությունների պատվերը` կայացնելով ակնհայտ ապօրինի դատական ակտ։

Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվել։ Այսպես, ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Իսկ Քոչարյանը 2008 թ. մարտի 1-ին կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն եղել օրինական և իր կարգավիճակից չբխող գործողություններ։

Վերջինիս անձեռնմխելիությունը վերաբերում է միայն իր լիազորություններից բխող գործողությունների մասին։ Իսկ ՊՆ նախարարի 0038 հակասահմանադրական հրամանը չի կարող գնահատվել որպես նախագահի կարգավիճակից բխող գործողություն։

Հիշեցնեմ նաև, որ խաղաղ ցուցարարների վրա կրակ են արձակել «Չերեմուխա 7» գազային նռնակներ։

2008 թ. մարտի 1-ի բռնություն գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան.

«Ամեն ինչ ասվել է, բան չունեմ ավելացնելու… Միայն շեշտեմ, որ խուճապի մատնվելու կարիք չկա, առավել ևս մարմնի նյարդային շարժումներ անելու… Հենց այդպիսի գործընթացների շնորհիվ են արագացված կարգով կայանում հանրային կառույցներն ու ձևավորվում դրանց միջեւ հարաբերությունները, հաստատվում պետության իրավական հիմքերը: Առանց այս օրերի որոշ տհաճ իրադարձությունների՝ տասնյակ տարիներ կպահանջվեին երկրի քաղաքական հասունացման համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

BACK_TO_TOP