13:50 05.12.2022
Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային Էտը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:
Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան՝ արդեն պահեստավորված է: Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա 6 պահեստային կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման աշխատանքներին կմասնակցի 81 միավոր տեխնիկա:
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն կահավորված հատուկ մարզահրապարակներ: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել ֆեդերացիայի հետ համատեղ:
Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկին: Պատասխանատուները նշել են, որ տարածքը սեփականաշնորհված է, սակայն սեփականատերը շինթույլտվություն չունի: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից մանրամասն ուսումնասիրել
խնդիրն ու միջանկյալ լուծում գտնելով ապամոնտաժել անօրինական շինությունը:
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...