Սպիտակի երկրաշարժը աշխարհում մնում է ամենաուսումնասիրվածը․ Սերգեյ Նազարեթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Սպիտակի երկրաշարժը աշխարհում մնում է ամենաուսումնասիրվածը․ Սերգեյ Նազարեթյան

18:08 05.12.2022

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Գյումրի քաղաքում սեյսմիկ ռիսկը» թեմայով զեկուցում և աղետների ժամանակ հիմնական վարքականոնների ուսուցում։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն  անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի հետևանքներին, նշեց, որ այն համարվում է աշխարհում ամենալավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկը:

«Երկրաշաժից անմիջապես հետո Սովետական Միության հայտնի մասնագետները կատարել են հետազոտություններ, 45 երկրից ժամանել են առաջնակարգ մասնագետներ, որոնց հետազոտությունների արդյունքում հնարավոր է եղել երկրաշարժը ներկայացնել ոչ միայն էպիկենտրոն-հիպոկենտրոն, այլ՝ պրոցեսոր»,- նշում է Սերգեյ Նազարեթյանը:

Սերգեյ Նազաարեթյանի մասնագիտական դիտարկմամբ՝ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակն էր, բայց ողբերգության էպիկենտրոնը Լենինականն էր՝ 12 բնակչից մեկը զոհվեց, քաղաքի 60%-ն  ավերվեց, Սպիտակի` 100%-ը, Վանաձորի 30%-ը: Լենինականում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9 բալ, իսկ Սպիտակում՝ 9-10:

«Եթե  երկրաշարժը 1-ին և 2-րդ ցնցումներով ավարտվեր, զոհերի թիվը շատ քիչ կլիներ` 100 կամ մեկ հազար մարդ»,- նշում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Նազարեթյանի խոսքով՝բոլոր բնակավայրերում զոհերի թիվը մեկ մարդու ճշգրտությամբ հայտնի է, բացառությամբ՝ Գյումրիի: Սպիտակում զոհվել է 4003 մարդ, իսկ Գյումրիում հնարավոր չէր հաշվարկ կատարել: Հետագայում էլ 5 տարբեր մեթոդներով փորձել են հաշվել զոհերի թիվը, և եկել են եզրակացության, որ 17 հազարից չի կարող անցնել նրանց թիվը։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետի խոսքով՝ հիմա մարդիկ ավելի պատրաստված են, գիտակցական մակարդակն անհամեմատ բարձրացել է, բայց ամենակարևոր խնդիրները, որոնք ծառացած են Հանրապետության առաջ, երկուսն են՝ ուժեղացնել խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները և թույլ չտալ սեյսմիկ ռիսկի աճ:

«Մեր մարզի հետ կապված ասեմ, որ նորակառույց շենքերը կարելի է ասել, որ սեյսմակայուն են՝ 9 բալի հաշվարկով են արել, մենք խնդիր ունենք քաղաքի 92 վթարային շենքերի հետ, որոնք 3-4-րդ կարգի վթարայնություն ունեն»,- շեշտում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Մասնագետները դարձյալ հորդորում են բացառել բազմաբնակարան շենքերում ինքնակամ ձևափոխություններն ու փոփոխությունները։ Ուսումնասիրություններն են վկայում, որ 88-ի երկրաշարժի գոտիում որոշ շինությունների փլուզման պատճառ են դարձել հենց շենքերի ներքին ձևափոխությունները։ Շինարարության որակին գումարվել է նաև այն, որ բնակիչները միշտ էլ, հատկապես քարե շենքերում, ձևափոխություններ են արել առանց մասնագետների հետ խորհրդակցելու, որոնք էլ հանգեցրել են շենքի սեյսմակայունության նվազմանը:

Իսկ արդյո՞ք թույլատրելի է բարձր սեյսմիկ ավտանգություն ունեցող գոտիներում 5 և ավելի հարկ ունեցող շենքերի կառուցումը։ Իր զեկույցում դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ընդգծեց՝ բազմահարկերի կառուցումը թույլատրելի է, եթե դրանցում պահպանված են շինարարական նորմերը։

Նշենք, որ Շիրակի մարզում վթարային շենքերի թիվն այսօր անցնում է 110-ը, դրանցից 92-ը Գյումրիում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP