17:58 05.12.2022
Այսօր ամբողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հասարակության վերափոխման գործում ընդգծում է կամավորական աշխատանքի դերը և բարձր գնահատում կամավորների սրտացավ վերաբերմունքն իրենց առաքելությանը.
«Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին։ Կամավորությունը հանգեցնում է մեր իրականության բարեփոխմանը, համատեղ կերտելու մեր երկրի ապագան: Վստահեցնում եմ, որ կամավորական աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն»։
Կարևորելով երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խթանումը, երիտասարդների օգնությամբ կամավորության միջոցով հանդուրժողականության և համերշախության զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի համար անհրաժեշտ փափուկ հմտությունների ձևավորումն ու զարգացումը՝ 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործընկեր կազմակերպության հետ օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը։
Ծրագրին մասնակցել են Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդներ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։
Գործնական պարապմունքներին հաջորդել են հանդիպումներ երկարամյա փորձառություն ունեցող կամավորների հետ, այցելություններ կազմակերպություններ, ինչի արդյունքում 10-ից ավելի մասնակիցներ այդ կազմակերպությունների կամավորական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորություն են ունեցել։
Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել են իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ փափուկ հմտություններ։
Ծրագրում ներգրավված կազմակերպություններից մեկի ղեկավարը նշել է, որ աշխատելով բազում նախագծերում՝ իբրև կամավորների պատասխանատու, հետզհետե տեսանելի են դառնում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանք կատարելու գիտակցված ցանկությունը, մեծ պատասխանատվությամբ և նախաձեռնողականությամբ աշխատանքի կատարումը և բարիք գործելուն ուղղված մոտեցումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թ.-ին ևս իրականացնելու է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը բյուջեի կրկնակի ավելացմամբ։
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...