Իրանի սահմանին` Արցախից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Իրանի սահմանին` Արցախից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում

22:00 05.12.2022

Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով այսօր Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ-ի գլխավոր հրամանատարը և մի շարք գեներալներ, որոնք մասնակցելու են, հետևելու են այդ զորավարժությունների ընթացքին, և նաև Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է ունենալու Բաքվում, հավանաբար, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ:

Այդ զորավարժություններն աննախադեպ մասշտաբային են, մասնակցում են տարբեր զորամիավորումներ: Հիշատակվում է, որ մասնակցելու են ցամաքային ինժեներական հրթիռահրետանային միավորումներ, ավիացիա, հատուկ ջոկատներ, սակրավորներ և այլն:

Զորավարժություններն անցկացվելու են տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի(Ջրական) և Իշմիլիի շրջանում: Հետաքրքիր է, որ թվարկածներից վերջին երեքը Իրանի սահմանին են և ոչ հեռու Արցախից, և դա, իհարկե, պատահական չէ:

Տարածված հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ սցենարով են իրականացվելու զորավարժանքները, որքա՞ն են տևելու, և որքա՞ն զինվորական է ներգրավված:

Ի՞նչն է շատ հետաքրքիր. այդ (Ադրբեջանի խմբ.) ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է , որ խոշոր գետի տարածքով փորձարկելու են  տանկերի համար նախատեսված պանտոնային կամուրջներ գցելու այդ աշխատանքը: Միակ հարևան պետությունը, որի հետ սահմանն անցնում է մեծ գետով, դա Իրանն է, Հայաստանից Ադրբեջանը մեծ գետ չի առանձնացնում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս զորավարժությունները, այդ պանտոնային կամուրջները տանկերի համար արվում են՝ զգուշացնելու Իրանին:

Ի դեպ, ամիսներ առաջ Իրանը նույնպես Ադրբեջանի հետ սահմանին անցկացրել էր մեծ զորավարժանք, և նույնպես Արաքսի վրայով պանտոնային կամուրջներ գցելու այդ աշխատանքն էր փորձարկում՝ ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է տանկեր մտցնել դեպի Ադրբեջան: Այժմ ադրբեջանցիներն այս քայլով հուշում են Թեհրանին, որ իրենք առաջինը կարող են տանկային օպերացիա իրականացնել Իրանի տարածքում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Պատերազմից հետո ավելի հաճախակի՞ են դարձել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Իրանում. Արտյոմ Երկանյանն անդրադարձել է նաև այս հարցերին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

BACK_TO_TOP