16:00 06.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք:
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում, գնացել են մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքների, ինչպես նաև նույն մարզի մի շարք գյուղերի (Արշալույս, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա, Լեռնամերձ, Արազափ, Արգավանդ, Տանձուտ, Արևիկ, Արշալույս, Ջրառատ, Փշատավան, Հացիկ, Ոսկեհատ, Ալաշկերտ, Սարդարապատ, Մրգաշատ, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Մրգաստան, Ակնալիճ, Առատաշեն, Արտիմետ, Եղեգնուտ) հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ և կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին և անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:
Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել նույն մարզում գտնվող այլ խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառնելով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:
Բացի այդ, վերջինս, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, Արմավիր քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բազմաթիվ սրճեփ սարքերը վնասելով՝ հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որոշ դեպքերում էլ՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել:
Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջադրվել է մեղադրանք՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (13 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ) և գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (15 դրվագ):
Նշված քրեական վարույթի շրջանակներում ևս 4 անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...