Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա

15:53 06.12.2022

2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելիս:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխությամբ սահմանվում է, թե ինչ պայմաններում պետք է իրականացվի բժշկասոցիալական քննությունը: Առաջարկվում է անցումային մոդել. գործընթացի իրականացումը պայմանավորված է բարեփոխումն առավել կառավարելի եւ փուլային ներդնելու նպատակով:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով լիազոր մարմնին վերապահվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման ու անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն: Լիազոր մարմնի համար ամրագրվում է նաեւ գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը հաստատելու լիազորող նորմ: Բացառվելու է հնարավոր փաստաթղթաշրջանառությունը, քաղաքացին այլեւս մի գերատեսչությունից մյուս գերատեսչություն չի գնալու:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է Լիլիթ Ստեփանյանը: Նրա խոսքով եթե նախկինում համապատասխան դիմումի եւ փաստաթղթերի առկայության դեպքում Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացին ճանաչվում էր հաշմանդամություն ունեցող եւ ստանում առաջին, երկրորդ եւ երրորդ կարգ, ապա ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից այսուհետ գնահատվելու է անձի ֆունկցիոնալության սահմանափակումը, որը, հիմնականում, որակավորվելու է խոր, ծանր եւ միջին տերմիններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

BACK_TO_TOP