Հանդիպումներ ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Հանդիպումներ ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում

22:58 06.12.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։

Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։

Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։

Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն է հայտնել հատկապես միջազգային զինված հակամարտություններում կրոնական ազատությունների նկատմամբ անհանգստացնող գործելակերպերը օրինակներ բերելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի և 2022թ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ընթացքում ու դրանից հետո հաստատության կողմից հավաքագրված փաստերից։

Քրիստիննե Գրիգորյանը նաև խոսել է ներպետական մակարդակում առկա իրավիճակից՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության կողմից այս ազատությունների ապահովմանն ուղղված աշխատանքների բնույթը։

Դեսպան Հուսեյնն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ որպես անկախ հաստատություն Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է կրոնական ազատությունների ապահովման հարցերին թե անհատական դիմումների շրջանակներում, թե խնդրահարույց դատավարություններին հետևելով և թե Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP