22:15 08.12.2022
Լրագրողական հետքննությունների գործում մասնագիտացող Blankspot շդեդական պարբերականը սենսացիոն բացահայտումներ է արել Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերի մասին: Հատաքննողների հայտնաբերած փաստերը վկայում են այն մասին, որ խավիարային դիվանագիտությանը Բաքվում նոր զարկ են տվել:
Կոնկրետ ի՞նչ է հայտնի և դա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել եվրոխորհդարանականների մոտեցումների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Մեր շվեդացի գործընկերները հետազոտել են եվրախորհրդարանականներից երկուսի գործունեությունը: Առաջինը Գերմանիայից ընտրված էթնիկ թուրքական ծագում ունեցող պատգամավոր Էնգին Էրողլին է, իսկ մյուսը Սլովենիան ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Բոգովիչը:
Հետաքրքիր է, որ ժամանակին երկուսն էլ Ադրբեջանին հետևողական ձևով քննադատող պատգամավորների շարքում էին, սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ այս տարվա սեպտեմբերի վերջին նրանք համաձայնեցին ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը և մեկնեցին Ադրբեջան, բնական է՝ ադրբեջանական փողերով:
Հիշեցնեմ, որ մինչ այդ նրանք քվեարկել էին հայտնի բանաձևի ընդունման օգտին, որը դատապարտում էր՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական պատմական ժառանգությունը ոչնչացնելու փաստերը: Այժմ բոլորովին այլ բովանդակության տեքստերով են հանդես գալիս:
Լրագրողները պարզել են, որ սեպտեմբերի վերջին կայացած այդ ուղևորությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի պետական բյուջեից այն դեպքում, երբ եվրախորհրդարանականները պարտավոր են հայտարարագրել յուրաքանչյուր օտարերկրյա այցելություն, եթե այն ֆինանսավորվում է այլ աղբյուրներից: Պատգամավորներն այս այցելությունը չեն հայտարարագրել՝ հավանաբար նպատակ ունենալով թաքցնել այն, որ Բաքվում են եղել: Սակայն Բաքվի լրատվամիջոցներն ուշադիր հետևում և լուսաբանում էին նրանց այցելությունը, և Բաքվում նրանք անգամ անզգուշություն են ունեցել լրագրողներին հարցազրույց տալու:
Մեկ այլ հանգամանք. ընդունված կանոնը պահանջում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորն իրավունք չունի 150 եվրոյից թանկ նվեր ստանալ, իսկ եթե ստիպված է այդպիսի նվեր ստանալ, ապա պարտավոր է հայտարարագրել այն: Պատգամավորները չեն հայտարարագրել Բաքվում ստացած ոչ մի նվեր:
Լրագրողները պարզել են, որ նրանք Բաքվում մնացել են ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ Մարիոթում, ինչի համար Ադրբեջանի կառավարությունը մի քանի հազար եվրո է վճարել, ինչը ևս կարելի է դիտարկել որպես նվեր, ես անգամ կասեի՝ կաշառք: Այդ ամենի մասին նույնպես որևէ հայտարարագրում չի եղել:
Ի դեպ նշեմ, որ այդ հյուրանոցը պատկանում է Իլհամ Ալիևի տիկնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, Փաշա Գրուպ հոլդինգի մասն է կազմում:
Այս ամենը հաշվի առնելով, շվեդացի լրագրողները հարց են տալիս. ինչպե՞ս կարող է եվրախորհրդարանականն իրեն թույլ տալ մեկնել մի երկիր դիկտատորի հրավեր-առաջարկով և լոբբինգ անել մի պետության, որը «Ֆրիդոմ Հաուս» ժողովրդավարության վարկանիշում 100 միավորից ընդամենը 9 է ստանում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս ամենը եվրապատգամավորների համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...