12:57 09.12.2022
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց երկու վարկային համաձայնագիր, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքների նախագծերն ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ նա ասաց. «Ներգրավվելու է 100 մլն դոլարի վարկ: Նշյալ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2022 թ պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Եվ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետբյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ: Օրինակ՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է կամ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը և այլն:
«Բացի այն, որ ներգրավվող բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, նշյալ ծրագրերի քաղաքականության աղյուսակով սահմանված միջոցառումները նպաստել են կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ միտված լինելով պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ամրապնդմանը, պետական արժեթղթերի շուկայի բարելավմանը, կորպորատիվ թափանցիկության ընդլայնմանը»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով` Ասիական զարգացման բանկից ներգրավվելու է 100 մլն դոլար՝ լողացող տոկոսադրույքով: Տոկոսադրույքը կազմում է SOFR + 0.6% մարժա: Վարկի տրամադրման ժամկետը կազմում է 12 տարի, արտոնյալ ժամկետը՝ 3 տարի:
Իսկ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ներգրավվող վարկը կազմում է 100 մլն եվրո: Կառավարությունը հնարավորություն ունի ընտրելու՝ վարկը ներգրավել ֆիքսված, թե լողացող տոկոսադրույքով: «Ֆիքսված տոկոսադրույքի դեպքում տոկոսադրույքը կազմում է 3.87 տոկոս, իսկ լողացող տոկոսադրույքի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) ավելացրած 0.95% մարժա: Վարկի ժամկետը կազմում է 20 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վարկային միջոցները ներգրավվում են բյուջեով նախատեսված պակասուրդը լրացնելու համար և ուղղված են այնպիսի կարևոր բարեփոխումների, որոնք կնպաստեն կառավարման համակարգի հետագա բարելավմանը, ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նշեց՝ բազմիցս կառավարությունից լսել են, որ փող շատ կա, հիմա փող չկա՞, դրա համա՞ր են պարտք վերցնում: Փոխնախարարը պատասխանեց, որ աշխարհում երևի 1-2 պետություն կա, որոնց բյուջեն դեֆիցիտային չէ: Կառավարությունը միշտ ծախսում է ավելի շատ, քան հարկ է հավաքում:
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 26 դեմ ձայներ, պատգամավոր Գևորգ Պապոյանն իր կողմ քվեարկությունը ներկայացրել էր գրավոր: Իսկ Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 27 դեմ ձայներ՝ գումարած Գևորգ Պապոյանի գրավոր կողմ քվեարկությունը:
12:32 07.07.2025
Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...
12:24 07.07.2025
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...