16:43 09.12.2022
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռեւս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել է. դրա անհրաժեշտությունն ավելի է սրվել 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, եւ հիմնական խնդիրներից մեկն անվտանգության մարմինների արդյունավետության բարձրացումն է:
Վերոնշյալ բարեփոխումների շրջանակում, ըստ Արմեն Գրիգորյանի, հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: Նրա խոսքով 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարեւորվում է, որովհետեւ դրա հիմքում դրված է անհատական ջանքի ներդրումը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հստակեցումներ են կատարվում ատեստավորման համակարգում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Պատգամավորը, անդրադառնալով «սուպեր վարչապետության» քննադատությանը, նշել է, որ երբ Ոստիկանությունը դառնա ՆԳ նախարարություն, այն կլինի ԱԺ վերահսկողության ներքո, որից հետո վերոնշյալ թեզը կդառնա պատմություն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով քողարկված ձեւով ավելացվում է վարչապետի լիազորությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խոսել է Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարը եւս խոսել է ընդդիմության առաջ քաշած «սուպեր վարչապետության» մասին` նշելով, որ դրա դեմ պայքարելու լավագույն ճանապարհը զսպումների եւ հակակշիռների միջոցով խորհրդարանական վերահսկողությունն է, որն Ազգային ժողովի ամենակարեւոր գործիքներից է: Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ հենց այս նախագծի քննարկմանը հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներ ներկա չեն եղել:
12:32 07.07.2025
Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...
12:24 07.07.2025
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...