20:16 09.12.2022
Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության, ռազմավարական պլանավորման և իրականացման շրջանակներին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը ընդգծել է բոլոր շահակիրների` միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության նշանակությունը կանաչ տնտեսության անցման միասնական օրակարգ ձևավորելու գործում։
«Այսօրվա հանդիպումը նպատակ ունի անցում կատարելու առավել առարկայական քննարկումների՝ ուղղված գլոբալ և տեղական կլիմայական մարտահրավերներին ընդառաջ տնտեսության դիմակայունության բարձրացման անհրաժեշտությանը։ Այս ուղղությամբ մեր հանձնառությունները հստակ ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որով տնտեսության՝ ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը համապատասխան վերափոխումն ու տնտեսական ցիկլում բնական ռեսուրսների երկար պահպանման նախադրյալների ապահովումը սահմանված են որպես կայուն զարգացման կարևոր նախապայմաններ», -նշել է փոխվարչապետը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել հարթակի դերը Հայաստանի և իր բնակչության համար ավելի լավ և «կանաչ» քաղաքականությունների մշակման գործընթացում։
«Այսօր մենք մեկ քայլով մոտենում ենք այդ խոստման իրագործմանը՝ վերլուծելով կանաչ տնտեսության քաղաքականության էական տարրերը և փորձելով վերածել քաղաքականություններին վերաբերող բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպիսիք են՝ կանաչ անցման տեսլականը և երկրի ռազմավարական նպատակները, գործառնական մակարդակի քաղաքականությունների»,- ընդգծել է Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ չէ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի հնարավոր հիմնական ուղղությունները, որը ներկայումս մշակվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից այլ պետական մարմինների և միջազգային ու տեղական շահակիրների հետ համագործակցությամբ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ միջազգային փորձը, հատկապես՝ եվրոպական մոդելն ապացուցել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի հակասում տնտեսական բարեկեցության ապահովմանը, ընդհակառակը՝ այդ երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց։
«Կանաչ տնտեսական կառավարման անցումը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել բիզնեսների և աշխատանք փնտողների համար, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքների և մատուցվող ծառայությունների դիմակայունությունը և մրցունակությունը միջազգային շուկաներում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Հայաստանում ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությանը և դոնորների համակարգմանը:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ կայուն ֆինանսների, կանաչ տաքսոնոմիայի և շրջանաձև տնտեսության և Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։
Նկատելով, որ Հայաստանը կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելի երկիր է՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորել է ավելի կանաչ տնտեսության մոդելի անցման անհրաժեշտությունը, որը, այս խոցելիությունը հաշվի առնելով, կստեղծի նաև աճի էական հնարավորություններ։ «Հայաստանի «կանաչ» տնտեսության տեսլականը, որը քննարկվեց այսօր, առաջին կարևոր քայլն է դեպի «կանաչ» աճի ներուժի իրացում»,- ընդգծել է Գեգինատը։
Քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները շեշտել են բնական էկոհամակարգերի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման և «կանաչ» տնտեսությանն անցման մեջ ավելի մեծ ներդրումները խթանելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։
17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...
17:17 30.04.2025
Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբՍպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...