13:08 12.12.2022
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները առավել շեշտում և ընդգծում են 20 դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը։ Ուզում եմ ողջունել նախ մասնակիցներին՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաններին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետներին։ 1948 թվականի դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան։ Կոնվենցիան ընդունելուց տարիներ անց՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնության և միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում, ցավոք, ավելի ու ավելի շատ ցեղասպանության երևույթը սկսել են դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև մի վտանգ և սպառնալիք, որն այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի, և իսկապես ցեղասպանության կանխարգելումը դառնում է իրական խնդիր»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են վտանգները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը՝ որպես սպառնալիք։
«Կարծում եմ՝ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք։ Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,- եզրափակեց Փաշինյանը։
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 07.07.2025
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ինՇառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:04 07.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...
12:56 07.07.2025
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...
12:48 07.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...