Գենդերային հավասարության համար Գերմանիայում ցանկանում են փոխել օրհներգը, իսկ Հայաստանո՞ւմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գենդերային հավասարության համար Գերմանիայում ցանկանում են փոխել օրհներգը, իսկ Հայաստանո՞ւմ

20:30 05.03.2018

Գերմանիայում ցանկանում են փոխել երկրի օրհներգը՝ այն ավելի «չեզոք» դարձնելու նպատակով: Բանն այն է, որ հիմնի տեքստի մեջ օգտագործվում են «հայրենիք» (Vaterland) և «եղբայրական» (brüderlich) բառերը: Դրանք, ըստ Գերմանիայի ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց և երիտասարդության հարցերով նախարարության սեռերի իրավահավասարության հարցերով պատասխանատու Քրիստիան Ռոզե-Մերինգի, գենդերային առումով «ոչ չեզոք» բառեր են: Պաշտոնյան առաջարկում է փոխել հիմնի «եղբայրական սրտով ու ձեռքով» տողը՝ այն դարձնելով «խիզախ սրտով ու ձեռքով», իսկ «հայրենիք» բառը՝ «ծննդավայր»:  

Նա այս առաջարկն արել է՝ բերելով Ավստրիայի օրինակը, որտեղ 2012 թվականին պետական հիմնի «մեծ որդիների ծննդավայր» տողում ավելացրել են «դուստրերի» բառը: Նման մի որոշում էլ վերջերս Կանադայում են ընդունել:

Հայաստանում ևս ժամանակ առ ժամանակ խոսվում է պետական հիմնի փոփոխության անհրաժեշտության մասին, սակայն մեր դեպքում գենդերային հավասարության հարցը չի քննարկվում:

SHANTNEWS-ը փորձել է հասկանալ, թե արդյոք ՀՀ օրհներգում կան «ոչ չեզոք» բառեր: Հիմնից դուրս ենք գրել երկու բառ, որոնք կարող են համարվել «ոչ չեզոք» և դրանք ներկայացրել ենք մասնագետներին` մեկնաբանության համար:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը խնդիր չի տեսնում մեր հիմնի մեջ: Ըստ նրա՝ հիմնում առկա «հայրենիք» և «որդի» բառերը չեզոք են:

«Մենք ունենք «երկիր հայրենյաց», բայց «մայրենի լեզու», իսկ «որդի» բառի իմաստը վերջերս է նեղացել: Այն մինչ այս չեզոք բառ է եղել՝ և՛ արական, և՛ իգական իմաստով: Եթե «որդիք» բառի փոխարեն լիներ «ուստր» (խմբ.- արու զավակ), հնարավոր է՝ այդ դեպքում քննարկեինք անհավասարության հարցը»,- ասել է լեզվաբանը:

Գենդերային ուսումնասիրություններով զբաղվող փորձագետ Աննա Գևորգյանը նույնպես համակարծիք է, որ ՀՀ օրհներգում գենդերային անհավասարության խնդիր չկա:

«Մեր լեզվի, մեր լեզվամտածողության մեջ ավելի շատ են չեզոք բառերն ու չեզոք արտահայտությունները, քան նույն ռոմանագերմանական լեզուներում: Դրա համար կարծում եմ՝ մեր դեպքում դա այդքան էլ արդիական թեմա չէ: Շատ լավ կլինի, որ մեր լեզվում եղած այդ աշխարհայացքային մոտեցումներն արտացոլվեին նաև մեր հասարակական կյանքում»,- ասել է Աննա Գևորգյանը:


 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP