Եվրամիությունը զիջեց Բաքվի պահանջներին ու չերկարացրեց հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելության ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Եվրամիությունը զիջեց Բաքվի պահանջներին ու չերկարացրեց հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելության ժամկետը

22:30 13.12.2022

Հակառակ սպասվածի՝ Բրյուսելը որոշել է չերկարացնել Հայաստանում սահմանի մոնիտորինգը իրականացնող դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը: Որոշումն այս մասին կայացվել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև»,- նշել է Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալիս: Հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչո՞վ է պատճառաբանվում այս ամենը և իրականում ինչի՞ հետևանք էր այդ որոշումը, Երկանյանը պատասխանել է.
«Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջ. Բորելը արտգործնախարարների այդ հավաքից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եվրոպական դիտորդների առաքելությունն արդյունավետ է եղել, սակայն հակառակ դրան, որոշում է կայացվել չերկարացնել մոնիթորինգային այդ առաքելության աշխատանքը, և դիտորդները կվերադառնան:
Սակայն միաժամանակ Բորելն ասել է, մեջբերեմ, ինչպես ինքն է ասել. «Բրյուսելի հեղինակությունը, որպես միջնորդի, պահպանելու նպատակով,-սա բառացի թարգմանություն է,- որոշվել է Երևան ուղարկել մի խումբ, որը կփորձի վերլուծել, թե ինչի՞ կարիք Հայաստանը, եթե գալիք տարի որոշվի կրկին նման դիտորդական առաքելություն ուղարկել սահման»: Բորելը, սակայն, ակնարկել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի համաձայնությունը:
Հայտնի չէ, թե այս որոշումը կայացնելիս ինչպե՞ս են բաշխվել ձայները, բայց գիտենք, որ եվրոպական մի շարք պետություններ կողմ էին, որ այդ դիտորդների առաքելության ժամկետը երկարացվի:
Սպասվում էր, որ մինչև տարեվերջ ստորագրվելու էր ինչ-որ մի փատաթուղթ կամ համաձայնագիր կամ ինչ որ այլ բան, սակայն այն չի ստորագրվելու մինչև տարվա վերջ, ուրեմն Ադրբեջանը կարող է նոր սադրանք հրահրել: Այդ իմաստով հենց այն ժամանակ, երբ այդ առաքելության անհրաժեշտությունը չափազանց կարևոր էր ու պահանջված էր, եվրոպացի դիտորդները լքում են Հայաստանի սահմանը:
 Ակնհայտ է ու ստացվում է, որ Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև: Համենայն դեպս Ադրբեջանն էր պնդում, որ այդ առաքելությունը չշարունակվի»,-ասաց Արտյոմ Երկանյանն ու խոսեց այն մասին, թե ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

BACK_TO_TOP