12:56 14.12.2022
ՀՀ Քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ Քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ մարզերում ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու հատկանիշներով ընտանեկան բռնության 6 դեպք, որոնց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Այսպես. քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի (Մրգաշատ գյուղի), Տավուշի մարզի (Լուսաձոր գյուղի, Այրում, Կողբ, Այգեձոր, Ն.Աղբյուր բնակավայրերի) առանձին բնակիչներ տարբեր ամիսների վիճաբանության ընթացքում քաշքշել են իրենց կանանց, հնչեցրել հայհոյանքներ, բռունցքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ընդ որում, առանձին դեպքերում անձինք այդ ոտնձգությունները կատարել են՝ խախտելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսված անհետաձգելի միջամտություն կիրառելու, այն է՝ տուժող մերձավորին որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքի մասին որոշումները։
Երկու այլ դեպքերում էլ պարզվել է, որ ծնողները ծեծի են ենթարկել իրենց անչափահաս որդիներին՝ նրանց թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով:
Նախաձեռնված քրեական վերոնշյալ վարույթներով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար 6 անձի:
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննված՝ ընտանեկան բռնության վերաբերյալ 53 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։
ՀՀ Քննչական կոմիտեն իրազեկում և զգուշացնում է, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:
Բացի այդ, թեև ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, օրինակ՝ առողջությանը միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, անզգուշությամբ ծանր կամ միջին վնաս պատճառելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (բողոքի) հիման վրա, այսինքն քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, սակայն, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց,օրինակ՝ հաշտության հիմքով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...