Բաքուն կարող է Արցախին անվճար գազ առաջարկել Հայաստանի գազամատակարարումներից հրաժարվելու դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բաքուն կարող է Արցախին անվճար գազ առաջարկել Հայաստանի գազամատակարարումներից հրաժարվելու դիմաց

22:00 14.12.2022

Ադրբեջանի թեթև ձեռքով երեկ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում գազատարի փակումը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:

«Հիշո՞ւմ ես, երբ մարտին առաջին անգամ Ադրբեջանը փակեց գազամատակարարումը, և համաշխարհային հանրությունը դատապարտեց Ադրբեջանին, իրենք պնդում էին, որ դա փորձ է՝ միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, ինչը աշխարհում ոչ մեկ չհասկացավ: Այս անգամ ավելի խորամանկ են գործում, ասում են, որ իրեք չեն փակել ու չգիտեն, թե ինչու Արցախում գազ չկա:

Իրականում, շատ կանխատեսելի էր այն, ինչ տեղի ունեցավ: Հիշո՞ւմ ես՝ մենք այս նույն տաղավարում դեռ նոյեմբերի 17-ին էինք կանխատեսել այս վիճակը՝ վստահություն հայտնելով, որ առաջին իսկ ձյան հետ Ադրբեջանը կհամարձակվի գնալ այդ քայլին:

Դրանից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը ստորագրել էր հանձնարարական, որով Ադրբեջանի պետական գազային ընկերությանը հանձնարարել էր գազատար կառուցել Աղդամից Ստեփանակերտ, ԼՂ-ի տարածքում բաշխիչներ կառուցել և պայմաններ ստեղծել տեղի բնակչությանը գազ մատակարարելու համար: Այդ ամենից հետո արդեն պարզ դարձավ, թե որն է նպատակը:

Մինչ այդ Ադրբեջանի պետական գազային ընկերության փոխտնօրեն Թեմուր Ջաֆարովն էլ ասել էր, որ Արցախի գազիֆիկացումը ենթադրվում է իրականացնել 4 փուլով: Առաջին փուլում Շուշիի և Աղդամի գազիֆիկացումն է, որը, ենթադրվում է, որ կավարտվի այս տարվա վերջ: Այսինք՝ կարող ենք ենթադրել, որ մայրուղային գազատարն արդեն հասցվել է այն շրջաններին, որոնք սահմանամերձ են ԼՂ-ի ներկայումս հայաբնակ շրջանների հետ:

Այսինքն՝ չի բացառվում, որ օրեր անց Ադրբեջանը կառաջարկի Արցախի հայերին՝ օգտվել ադրբեջանական գազի հնարավորություններից: Մինչ այդ էլ ադրբեջանական մամուլը բացահայտ գրում էր, որ Արցախում բնակվող հայերը վստահություն կունենան, որ անխափան գազ և էլեկտրականություն կսպառեն միայն այն դեպքում, եթե դառնան «Ազերի գազ» և «Ազերի շիկ» ընկերությունների (2-րդը էլեկտրականություն մատակարարող ընկերություն է) բաժանորդներ:

Եվս մեկ հատկաշական հանգամանք. վերջերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը բարձրաձայն ասել էին, որ Ադրբեջանը պատրաստ կլինի Արցախի հայերին գազ մատակարարել անվճար, բոլորովին անվճար. հասկանո՞ւմ եք, չէ, որ մենք գործ ունենք այսպես թակարդի հետ, որի մեջ ցանկանում են մեզ ներքաշել: Ակնահյտ է, թե անվճար պանիրը որտեղ է լինում. գիտենք բոլորս»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ նպատակ են դրանով հետապնդում և ի՞նչ կարելի է ձեռնարկել այդ ամենի վտանգը նվազեցնելու համար: Արտյոմ Երկանյանն այս հարցերին ևս անդրադարձել է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP