


10:29 15.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Spirits Selection by Councours Mondial de Bruxelles» ընկերության ղեկավար Թիերի Հեինսին և ներկայացուցիչ Ջուլիա Կոստանդինովան։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային փորձը՝ նշելով․
«Մեր ընկերությունը գրեթե 50 տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների միջազգային հանրությանը ներկայացմամբ՝ կազմակերպելով ալկոհոլային խմիչքների մրցութային և համտեսի միջոցառումներ»։
Ընկերությունը իր գործունեությունը սկսել է գինիների ներկայացմամբ, այնուհետև ներառել այլ սպիրտային խմիչքներ՝ կոնյակ, մրգային օղիներ և այլն։ Մրցույթների ընթացքում միջազգային գործընկերներին, որոնք դառնում են ժյուրիի անդամներ, ներկայացվում են մոտ 10000 գինիների տեսակներ և մոտ 2000 մրգային օղիների տեսակներ։ Մրցույթների անցկացման հիմնական նպատակը միջազգային արտադրողներին բարձր որակի սպիրտային խմիչները ներկայացնելուց զատ նոր գործընկերային հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաև մասնակից երկրի մշակույթի, ավանդույթների, տեսարժան վայրերի և համային առանձնահատկությունների ներկայացումը։
Նախարարի տեղակալը ողջունել է այս նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնել Արմինե Ադամյանին գործադրած ջանքերի համար և շեշտել նման միջոցառումների անցկացման կարևորությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում առաջընթացի, ինչպես նաև գյուղատնտեսների արտադրանքի՝ շուկայում ներկայանալի դառնալու համար։
Միջոցառումը նաև խթան կհանդիսանա մեծաթիվ զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան ապահովելու համար, քանի որ մրցույթի անցկացման առաջնային փուլը տեսահոլովակների միջոցով երկիրը և արտադրանքը միջազգային հանրությանը ներկայացնել է։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պատկան մարմինների հետ համագործակցությամբ գործադրել ջանքեր միջոցառման անցկացման համար։
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...