1 ուսումնական տարվա ընթացքում աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

1 ուսումնական տարվա ընթացքում աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն

15:40 16.08.2018

1 ուսումնական տարվա ընթացքում 1-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը․

«Կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, թերևս 30 տարի անց ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որովհետև, կարծում ենք, որ մեր քաղաքականության, և թե կրթության և գիտության նախարարության քաղաքականության մեջ է մտնում երկու ոլորտների զուգակցումն ու համադրումը և նաև այդ առումով տվյալ ոլորտների խթանումը»։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագրի կարևորության մասին իրենք խոսել են, երբ ընդդիմություն էին: Նախարարի խոսքերով՝ ծրագրին մասնակցելու հնարավորություն է ունենալու մոտ 350 հազար աշակերտ: Նախագիծը պիլոտային է, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին:

Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման համար նախատեսվում է 400 մլն. դրամի ներդրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

11:14 20.05.2024

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար: Կրթաթոշակի համար դիմումները կարող են […] ...

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

19:33 19.05.2024

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ սպորտի ուղղությամբ դասավանդողների համար։ Ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցում գործող քննական կենտրոն։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, հետաքրքրվել գործընթացից և հաջողություն մաղթել ատեստավորմանը մասնակցող մանկավարժներին։ Ատեստավորման ընթացքին […] ...

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

12:19 18.05.2024

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

18:26 17.05.2024

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին: Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. […] ...

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

18:14 17.05.2024

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

16:55 17.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի […] ...

BACK_TO_TOP