Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

15:37 15.12.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի շարք որոշումներով, որի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ։ Ըստ հիմնավորման՝ հավաքագրման աշխատանքները 2022 թ. դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, և 2022 թ. ամառային զորացրմամբ։ 2022 թ. հուլիսի 31-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 16-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 364 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 93,974.6 հազար դրամ:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել սոցիալապես անապահով 6-ը սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումն ապահովելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 17 սիրիահայ ուսանող: Նրանցից 11-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 20%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը: Սիրիահայ 6-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 20 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,101.0 հազար դրամ: Ընդ որում՝ ծրագրի համաձայն այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը ցածր է առավելագույն գնահատականի 62,5%-ից չեն ընդգրկվում ընթացիկ ուսումնական տարվա ծրագրում, իսկ այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը բարձր է առավելագույն գնահատականի 87,5%-ից, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ընթացիկ ուսումնական տարում, մասնակի փոխհատուցումից (20%) բացի կստանան ևս 10%-ի չափով փոխհատուցում:

Կառավարության ընդունած որոշումներով, վերաբաշխումների միջոցով, մասնավորապես, 25,147.0 հազար դրամ նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար, 11,898.0 հազար դրամ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

BACK_TO_TOP