Արդյո՞ք ցամաքային շրջափակման պայմաններում իրատեսական է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Արդյո՞ք ցամաքային շրջափակման պայմաններում իրատեսական է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

23:39 15.12.2022

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հումանիտար աղետը կանխելու համար կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն ապահովելու նպատակով:

«Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում», – նշել է Վարդանյանը:

Օդանավակայանի գործարկում հնարավո՞ր է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ:

«Դե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը չխոչընդոտելը Ադրբեջանի ստանձնած պարտականությունն է: Եռակողմ հայտարարության կետերից մեկը խոսում է այն մասին, որ կողմերը պետք է վերացնեն բոլոր խոչընդոտները տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու համար:

Հարցի դրական լուծման գործում շահագրգռված են նաև ռուս խաղաղապահները, քանի որ դա նաև նրանց կօգնի լոգիստիկ բնույթի խնդիրներ լուծելու համար: Այժմ բեռներ տեղ հասցնելու համար դրանք հասցվում են երկաթգծով մինչև Բարդա կայարանը, այնուհետ ավտոտրանսպորտով արդեն բերվում է Արցախ, ինչը և՛ թանկ է, և՛ ժամանակատար:

Այդ է պատճառը, որ ռուս խաղաղապահները այս խնդրին լուծում տալու համար հենց 2020-ի նոյեմբերից բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:

Զուգահեռ տեխնիկական բոլոր աշխատանքներն ավարտել էին օդանավակայանում. ականազերծել էին տարածքը, վերանորոգել էին թռիչքուղիները, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանը կարողանա ընդունել մեծ «Airbus»-ներ  ու «Boeing»-ներ:

Սկզբում տպավորություն կար, որ խնդիրը լուծվում է, անգամ ժամկետներ էին հիշատակվում, թե երբ առաջին չվերթը կիրականացվի:

Ադրբեջանը, սակայն, անիրատեսական պահանջներ էր դնում: Օրինակ այն, որ մաքսային ողջ զննումը պետք է ադրբեջանցի մասնագետներն իրականացնեն, որ սահմանային անցակետում նույնպես պետք է լինեն զինվորական սահմանապահներ,  իսկ նավիգացիոն ծառայությունը պետք է ենթարկվի Բաքվի աէրոնավիգացիոն համակարգին: Այս ամենը բնական է, որ անիմաստ էին դարձնում հետագա բանակցությունները»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

BACK_TO_TOP