Գյումրիի 92 վթարային շենքերից 4-ի բնակիչների համար կան բնակապահովման առաջարկներ․ մեկնարկի ժամկետներն անորոշ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գյումրիի 92 վթարային շենքերից 4-ի բնակիչների համար կան բնակապահովման առաջարկներ․ մեկնարկի ժամկետներն անորոշ են

21:00 16.12.2022

Շիրակի մարզում վթարային է  համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է:

Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Համաձայն այդ առաջարկի ամրացման ենթակա էր միայն իր փլուզումներով ու 3-րդ հարկից մինչև առաջին հարկ մշտական կաթոցներով Տիգրան Մեծ 5 շենքը, մյուսների բնակիչներին պետք է տրվեին ԲԳՎ-ներ։ Մասնավորապես, Իսահակյան 9 շենքի բնակիչները չհամաձայնեցին վկայագրի տարբերակին։

Երկու տարում հստակ է մեկ բան՝ Տիգրան Մեծ 5-ը պետք է ամրացվի։ Մեկնարկել են ամրացման նախագծանախահաշվային աշխատանքները։

«Մինչև տարեվերջ նախագծանախահաշիվային փաստաթղթերի կազմման աշխատանքները կավարտվեն, կճշտվեն շենքերի վերականգնման, ամրացման համար ֆինանսական միջոցների չափը։  Այս պահին քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը»,- SHANTNEWS․ am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Անտառավան 26, Ղուկասյան 29 և Իսահակյան 9-ը վթարային շենքերի բնակիչների բնակարանային ապահովման ծրագիրը ևս մնում է առաջնահերթներից։ Անտառավան 26 շենքում անցած տարվանից սպասում են բնակարանի գնման վկայագրերին։ ԲԳՎ-ներ տրամադրելու միջնորդությունը վերաբերում է ամբողջ շենքին, որտեղ 60 բնակարան կա, բայց փաստացի ընդամենը 10 ընտանիք է բնակվում։ Սակայն չբնակեցված բնակարանների սեփականատերերին ևս փոխհատուցման որոշումը կվերաբերի, երբ այն կայացվի։

«Անտառավան 26 և Իսահակյան 9, Ղուկասյան 29 շենքերում այցելություններ են եղել և մարզպետի կողմից միջնորդություն է ներկայացվել, որ հնարավորության դեպքում Իսահակյան 9 շենքի տեղում կառուցվի նոր բնակելի շենք, իսկ Անտառավան 26 շենքի բնակիչներին տրամադրվի բնակարանների գնման վկայագրեր»,- նշում է  քաղաքաշինության վարչության պետը:

Տիգրան Մեծ 5 շենքի մեկ մուտքն ամրացվել է Լինսի հիմնադրամի բանակարանաշինության տարիներին։ 3 մուտքերը վթարային են։ Տիգրան Մեծ 5-ը նաև պատմաճարտարապետական հուշարձան է ու պետք է վերականգնվի՝ պահպանելով արտաքին տեսքը։  Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո պարզ կդառնա, թե ինչքան գումար անհրաժեշտ կլինի Տիգրան Մեծ 5 շենքն ամրացնելու համար։ Հետո նոր հերթը կհասնի այդ գումարների հատկացմանը։ Ըստ այդմ, այս շենքի համար էլ ամրացման աշխատանքների մեկնարկի ժամկետներ չեն նշվում։

Նույն փուլում է նաև Աշոցքի Կոճոռ թաղամասի հարցը՝ միայն մեկ տարբերությամբ, որ Տիգրան Մեծ 5 շենքի ամրացման աշխատանքների պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է, իսկ Կոճոռինը՝ քաղաքաշինության կոմիտեն։ Կոճոռում ևս նախագծանախահաշվային աշխատանքներ են տարվելու։ Փայտյա կառույցների բնակիչների համար նոր շենք կկառուցվի։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP