Սուպերհերոս, տիեզերագնաց և ավտոարշավորդ. Դոնալդ Թրամփը սկսել է վաճառել իր NFT քարտերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Սուպերհերոս, տիեզերագնաց և ավտոարշավորդ. Դոնալդ Թրամփը սկսել է վաճառել իր NFT քարտերը

19:18 18.12.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թողարկել է թվային կոլեկցիոն NFT քարտերի հավաքածու, որոնցում նա պատկերված է տարբեր կերպարներով, այդ թվում ՝ սուպերհերոս, տիեզերագնաց և Nascar ավտոմրցույթի վարորդ:
«Այս սահմանափակ թողարկման քարտերը ցույց են տալիս իմ կյանքի և կարիերայի զարմանալի արվեստը»,- ասել է Թրամփը,գրում է BBC-ին:
Նոյեմբերին Թրամփը կրկին պայքարի մեջ մտավ նախագահական աթոռի համար, և այս շաբաթ առաջացրեց շատ խոսակցություններ՝ նախազգուշացնելով, որ շուտով կարևոր հայտարարություն կանի:
Սպասվում էր, որ նա կհայտնի փոխնախագահի թեկնածուի անունը, որի հետ միասին կանցկացնի նախընտրական քարոզարշավը։ Դրա փոխարեն Թրամփն իր Truth Social սոցցանցում անիմացիոն գովազդային հոլովակ տեղադրեց:
Հոլովակում երևում է, թե ինչպես է Թրամփը կանգնած Նյու Յորքի Թրամփի աշտարակի դիմաց՝ կրծքի հատվածքից պատռելով վերնաշապիկը, որի տակ սուպերհերոսի կոստյումն է՝ T տառով: Նրա աչքերից, ինչպես իսկական մուլտհերոսի դեպքում, լազերների ճառագայթներ են դուրս գալիս:
Այդ քարտերից մեկ հատն արժե 99 դոլար, և, ինչպես նշել է Թրամփը « դրանք հիանալի նվերներ կլինեն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ»:
Գնորդները նաև կկարողանան մասնակցել մրցանակների խաղարկությանը, ինչպիսիք են գալա ընթրիքը կամ գոլֆի խաղը հենց Թրամփի հետ:
Որոշ ժամանակ առաջ NFT-ները ժողովրդականություն ձեռք բերեցին որպես թվային հավաքման տարբերակ, սակայն քննադատներն ասում են, որ նման գնումները բավականին ռիսկային են:
NFT-ները կարելի է գնել և վաճառել, ինչպես ցանկացած այլ գույք, բայց դրանք չունեն իրենց նյութական ձևը:
NFT-ով գումար վաստակելու Թրամփի գաղափարը անմիջապես քննադատության և ծաղրի ալիք առաջացրեց նույնիսկ նրա նախկին դաշնակիցների շրջանում:
Աջակողմյան լրատվամիջոցների մեկնաբան և Թրամփի նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Քենոնը հայտարարել է, որ այս նախագծի բոլոր մասնակիցները պետք է անհապաղ հեռացվեն աշխատանքից:
Այլ ծաղրողներ ենթադրում էին, որ NFT-ների վաճառքը պետք է օգնի Թրամփին՝ վճարելու իր դեմ ներկայացված դատական հայցերի համար:
Մի բան հայտնի է. ըստ NFT կայքի՝ դրանց վաճառքից ստացված միջոցները չեն ուղղվի Թրամփի նախագահական ընտրարշավին։ «Այս թվային առևտրային քարտերը քաղաքական չեն և ոչ մի ընդհանուր բան չունեն որևէ քաղաքական արշավի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

SHANTNEWS

20:00 21.06.2025

SHANTNEWS

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

19:55 21.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

19:51 21.06.2025

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է  նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

BACK_TO_TOP