21:15 19.12.2022
Արցախի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է, մյուսին Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան և կատարել սրտի բաց վիրահատություն: «Հորիզոնը» շարունակում է Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ լինել, և նրանց օգնությամբ Արցախի առօրյայի, փակ ճանապարհի առաջացրած դժվարությունների ու դրանք հաղթահարող մարդկանց մասին պատմություններ փոխանցել հեռուստադիտողին: Եվ այսպես, աշխարհից կտրված Արցախ, օր 8-րդ:
Երեխաները Երևանում, ծնողները՝ Արցախում կամ ճիշտ հակառակը. աչքը ճամփին, սիրտը լցված՝ սրտատրոփ սպասում, տունդարձի միակ ճամփան փակ է ու փակ:
Երևանի այգիներից մեկում է. Արցախցի փոքրերը հայրենասիրական կատարումներով են միանում կյանքի միակ ճանապարհի բացման ու սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար տարվող մեծերի պայքարին: Եթե երեխաներին ու նրանց ծնողներին ինչ-որ կերպ հաջողվում է համբերել ու սպասել, ապա Արցախի բուժհաստատություններում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց դեպքում սպասելը կարող է կյանք արժենալ:
Հանրապետական բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բաժանմունքում գտնվող 11 բուժառուներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում էին: Առավոտյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։
Շտապ վիրահատության կարիք ուներ 62-ամյա տղամարդը. սրտի բաց ու անհետաձգելի վիրահատության ենթարկելու համար, Կարմիր խաչի ուղեկցությամբ հաջողվեց նրան Արցախից այսօր Հայաստան տեղափոխել: «Արևիկ բուժմիավորումում» էլ 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, փոքրերից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում էր և հնարավոր չեղավ նրան ևս տեղափոխել Երևան: Ուստի Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերեցին առցանց կապով խորհրդակցելով Հայաստանի մասնագետների հետ: Հիվանդանոցներում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«Ադրբեջանը քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի մենք այստեղից հեռանանք: Ամեն բան հաղթահարելի կլինի, եթե մեր գործողությունները համաձայնեցված ու միասնական լինեն»,- այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ով Արցախի ԱԺ-ում ներկայացված բոլոր 5 խմբակցությունների ղեկավարների հետ այս օրերին տարբեր շրջաններում ունենում է քաղաքացիների հետ հանդիպումներ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...
13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...