Գյումրիի մանկապարտեզներում վարձավճարի 50% զեղչի համար քաղաքային բյուջեից կհատկացվի 100 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիի մանկապարտեզներում վարձավճարի 50% զեղչի համար քաղաքային բյուջեից կհատկացվի 100 մլն դրամ

11:03 21.12.2022

Գյումրիի մանկապարտեզներում մեկ երեխայի ամսական վարձավճարը 8000 դրամ է կազմում: Ծնողների վճարած գումարով ձևավորվում է մանկապարտեզի բյուջեն, կատարվում են անհրաժեշտ գնումներ ու երեխաներին ապահովում են երեքանգամյա սնունդով, մնացած գումարն էլ ուղղում են կոմունալ վճարումներին։ Քաղաքային բյուջեից տրամադրվող գումարը միայն աշխատավարձերի համար է: Մինչ այդ վարձավճարի զեղչային համակարգ կիրառվել է սոցիալական տարբեր խմբերում ներառված երեխաների համար։

Հաջորդ տարվանից արդեն առանց արտոնյալ խմբում ընդգրկվելու համայնքապատկան մանկապարտեզների բոլոր երեխաների վարձավճարները  50 տոկոսով կզեղչվեն։ Թեև ֆինանսական կարգավորումների համար՝ պայմանավորված գնաճով,մինչ այդ մանկապարտեզների տնօրենները քաղաքապետարան էին դիմել վարձավճարի չափը վերանայելու խնդրանքով։ Խնդրի օպտիմալ  լուծումն, ըստ այդմ, եղել է այն, որ քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով կրճատել վարձավճարի բեռը։

«Որոշվել է 2023 թվականի հունվարի 1-ից 50 տոկոսով զեղչել երեխաների վարձավճարը այսինքն՝ 4000 դրամ են վճարելու, մյուս 4000  դրամը համայնքը իր կողմից կվճարի, այս պարագայում մենք մոտավորապես 100 միլիոն դրամի կարգի գումար կծախսենք համայնքային բյուջեից»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Նոյեմբերի ամփոփ տվյալներով՝ համայնքապատկան մանկապարտեզներ են հաճախել 2316 երեխա: Անվճար հաճախելու արտոնությունից օգտվել է 10 երեխա, 25 տոկոս արտոնությունից՝ 225, իսկ 50 տոկոս զեղչից օգտվել են 181 երեխաներ։

Արտոնությունների դիմաց համայնքային բյուջեից մանկապարտեզներին փոխանցվել է 850 հազար դրամ: Այժմ 50 տոկոսի զեղչի համատարած կիրառման դեպքում մոտ 12 անգամ ավելի գումար է հատկացվելու տեղական բյուջեից։ Այս դեպքում կանխատեսումներ ունեն, որ մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը կավելանա:

Վարձավճարների զեղչային համակարգի կիրառումը քաղաքային բյուջեի հաշվին 2023-ի ծրագիր է, իսկ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսած վերանորոգումները 10 մանկապարտեզներում նախագծային թերությունների պատճառով այդպես էլ չմեկնարկեցին։ Ընդհանուր՝ 97 միլիոն դրամ արժողության սուբվենցիոն ծրագիրը մնաց հաջորդ տարվա։

Այսինքն, հետաձգված 2022 սուբվենցիոն աշխատանքները հաջորդ տարի կմեկնարկեն 23 թվականի սուբվենցիոն ծրագրերի հետ միաժամանակ։ Արդեն  գույք ձեռք բերելու ծրագրային փաթեթը ուղարկվել է կառավարություն: Քննարկվում է նաև հաջորդ տարվանից փոփոխության ենթարկել նաև մանկապարտեզների աշխատանքային ժամերը:

«Մենք որոշել ենք, որ մեր մանկապարտեզների ժամերը դարձնենք 08։30-ից մինչև 19։30-ը, կլինի հերթապահ դայակով ու  դաստիարակով, այսպես ծնողներին ավելի հարմար կլինի, քանի որ շտապում են աշխատանքի»,- նշում է քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի, մինչև ժամը 19:30 մանկապարտեզում մնացող երեխաների համար հնարավոր է սահմանվի վարձավճարի այլ չափ: 2023 թվականից Գյումրիի բոլոր մանկապարտեզներում կներդրվի նաև համընդհանուր ներառական կրթական ծրագիրը, արդեն սկսվել է դաստիարակների ու մանկավարժների վերապատրաստման գործընթացը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP