ԱՄՆ պատժամիջոցները խախտում են իրանցիների կյանքի և առողջության իրավունքը․ ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ պատժամիջոցները խախտում են իրանցիների կյանքի և առողջության իրավունքը․ ՄԱԿ

19:43 20.12.2022

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վնաս են պատճառում Իրանում շրջակա միջավայրին՝ խոչընդոտելով այդ երկրի բնակչության առողջության և կյանքի իրավունքը : Ասվում է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետների հայտարարության մեջ։

ԱՄՆ պատժամիջոցները ոչ միայն թույլ չեն տալիս Իրանի կառավարությանը արդյունավետորեն լուծել բնապահպանական խնդիրները, այլև «նպաստում են խնդիրների սրմանը», – նշում են փորձագետները: Նրանք հիշեցրել են Իրանում օդի աղտոտվածության հետ կապված շնչառական հիվանդություններից բարձր հիվանդացությունն ու մահացությունը։

 

«ԱՄՆ պատժամիջոցները ստիպում են մարդկանց շարունակել օգտագործել հին, ավելի քիչ վառելիք խնայող մեքենաներ, և անհնար է դարձնում Իրանին ձեռք բերել սարքավորումներ և տեխնոլոգիաներ մեքենաների արտանետումները նվազեցնելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Նրանց կարծիքով, Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են մարդկանց առողջության համար մաքուր միջավայրի կարևորության վերաբերյալ Վաշինգտոնի արտահայտած դիրքորոշմանը։ Հայտարարության հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են շրջակա միջավայրի բարելավմանը և նվազեցնում շրջակա միջավայրի աղտոտվածության բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և կյանքի վրա, պետք է «թուլացվեն կամ ամբողջությամբ չեղարկվեն»։

Փորձագետներն ԱՄՆ-ին հայտնել են իրենցեզրակացությունների  մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 07.06.2025

SHANTNEWS

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

11:56 07.06.2025

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

11:50 07.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որն հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարին: Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին՝ դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։   ...

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

11:46 07.06.2025

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

Երևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP