21:29 20.12.2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել:
«Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի սահմանամերձ շրջաններում: Եվ հակառակ մեր սպասելիքների և հակառակ մի շարք եվրոպական երկրների կոչերի` Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը, այնուամենայնիվ, որոշեց չերկարաձգել այդ առաքելության լիազորությունների ժամկետը, և երեք եվրոպացի փորձագետները լքեցին Հայաստանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ իրենց առաքելության նախավերջին օրն իրենք դիտարկում էին իրականացրել Լաչինի միջանցքի մասով, սակայն չէին անցել սահմանը, այլ հայկական սահմանից՝ հատուկ դիտարկող սարքերի միջոցով էին դիտարկել: Թեև եթե հատեին սահմանը Լաչինի միջանցքի հատվածում, որևէ խախտում չէր լինի:
Ժոզեպ Բորելն իր այսօրվա հայտարարությամբ հաստատել է, որ Բրյուսելում դրական են գնահատում եվրոպացի այդ 40 փորձագետների աշխատանքը, որ այն իսկապես արդյունավետ էր և իսկապես զսպող դեր խաղաց ու նպաստեց տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Միաժամանակ Բորելը, ըստ էության, ազդարարում է նոր, երկարաժամկետ դիտորդական առաքելության սկիզբը և ընդգծում է, որ դրա համար անհրաժեշտ աշխատանքը կվարի, այսպես կոչված, անցումային թիմը, որը լիազորված է այդ աշխատանքներն իրականացնել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...