Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստ

16:03 21.12.2022

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։

Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, ինչպես նաև 3 քրեակատարողական հիմնարկներ՝ «Աբովյան», «Արմավիր», «Գորիս» ։

Գրիգորյանը հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման արդյունքում նաև արտահերթ զեկույց է հրապարակվել ։

Ինչ վերաբերում է հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներին, Պաշտպանի խոսքով, ոլորտում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդիվ վեր հանված խնդիրների առյուծի բաժինը շարունակում է մնալ, այլ կերպ ասած գործ ունենք շարունակվող համակարգային խնդիրների հետ։

Գրիգորյանի խոսքով, հոգեկան առողջության հաստատություններում Պաշտպանի հաստատության մշտադիտարկման հիմնական հետևությունները վերաբերում են անձի տեղեկացված համաձայնության ապահովման, զսպան ու հանդարտեցման միջոցների կիրառմանը վերաբերող միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության խախտումներին, որպես խոշտանգումների կանխարգելման միջոց՝ վնասվածքների պատշաճ արձանագրման պրակտիկաների բացակայությանը, անգործունակության ինստիտուտի խորացող մարտահրավերներին, այդ թվում՝ դատական խնդրահարույց պրակտիկային, հիվանդասենյակների գերբեռնվածության, սննդի տրամադրման պատշաճ պարբերականության, անչափահաս անձանց նկատմամբ հոգեկան առողջության հաստատություններում եղած խնդրահարույց գործելակերպերին և այլն:

Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում վեր հանված խնդիրները։

Տեղի է ունեցել հարցուպատասխան խնդրահարույց թեմաների վերաբերյալ։ Իրավասու Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները մեկնաբանություններ են ներկայացրել: Խորհրդի անդամները միակարծիք են եղել, որ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պետք է առավել պատշաճ իրականացվի, ինչն էլ արձանագրված համակարգային խնդիրների սկզբնաղբյուրն է: Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական հաստատություններում աշխատողների աշխատանքային պայմաններին, սոցիալական երաշխիքներին, հոգեբույժ մասնագետների սուր պակասի խնդիրներին, որն էլ շատ հաճախ շղթայական համակարգային խնդիրների պատճառ է դառնում։

Խորհրդի անդամները կոչ են արել Մարդու իրավունքների պաշտպանին շարունակել արձանագրված խնդիրները հետևողական կերպով ու հրապարակավ ներկայացնել կառավարությանն ու Ազգային ժողովին, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Պաշտպանի մանդատին, այդ թվում՝ արձանագրված խնդիրների լուծման պահանջներ ձևակերպելու ու ներկայացնելու առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

13:30 21.06.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

13:09 21.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

13:00 21.06.2025

Խաչանովի երկրորդ հաղթանակը Հալեում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

12:54 21.06.2025

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:48 21.06.2025

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

12:45 21.06.2025

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...

BACK_TO_TOP