Նա ամեն վայրկյան իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս  ժամանակին անցկացնել․ պարածանրամարտի Աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Նա ամեն վայրկյան իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս  ժամանակին անցկացնել․ պարածանրամարտի Աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյան

19:40 22.12.2022

Դուբայում կայացած պարափաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությունից գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը հայրենիք վերադարձավ հաղթանակով: Մինչև 55 կգ քաշային կարգում նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մեծ սպորտ վերադարձը Գրետան նշանավորեց հաղթանակով։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։

Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։ 2007 թ․-ից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։

36-ամյա Գրետա Վարդանյանը 2 տարեկանում 88-ին երկրաշարժին կորցրել է երկու ոտքերը, ֆիզիկական դժվարությունները սովորել է  հաղթահարել այդ տարիքից։ Ասում է՝ հանձնվելն ինձ համար չէ։ Ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները հաղթահարում է կամային ուժեղ բնավորության շնորհիվ։

«Ես զգացի, որ ծանրամարտում կարող եմ հաջողություններ ունենալ, քան մյուս սպորտաձևերում և այդ ամենը փաստացի հետագայում երևաց։ Ես որոշեցի, որ պետք  է  հաշմանդամային ծանրամարտ փորձեմ, երեք ամիս ընդամենը մարզվելով մասնակցեցի Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող  Եվրոպայի բաց առաջնությանը, մեդալ նվաճեցի, ոգևորվեցի և որոշեցի, որ հենց այս սպորտաձևով եմ շարունակելու։ Ծանրամարտը գյումրեցիների պատվավոր սպորտաձևն է, որովհետև բոլոր գյումրեցի մարզիկները մեդալներով են հետ գալիս։ Գյումրին մեծ ներդրում ունի այս  սպորտաձևի մեջ։ Ինձ համար ծանրամարտը ծանր սպորտաձև է, բայց կարողանում եմ հասցնել, ժամանակի մեջ տեղավորվել, մարզումների գալ, տանը երեխաներով զբաղվել»,- պատմում է Գրետան։

Գրետան  միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է: Աշխատում  է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ: Մարզուհի, մարզիչ, մայր ու ԱԻՆ-ի աշխատակից: Գրետան ասում է՝ հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ առաջ գնալու համար պայքարել է պետք:

« Իմ մարզիչը հիմա Հայաստանում չի գտնվում, մոտավորապես 5-6 ամիս է ամուսինս է  օգնում  մարզումների ժամանակ։ Ամուսնուս շնորհիվ էլ է, որ ես կարողացա ոսկե մեդալներ նվաճել։ Բոլորի ներդրումն այս գործի մեջ կա, բայց ամենաշատը ամուսնունս է, որովհետև նա ամեն վայրկյան, ամեն պահ իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս  ժամանակին անցկացնել։ Երբ ամուսինս  դիրքեր  չի բարձրանում, միշտ օգնում է ինձ, իսկ  երբ  դիրքերում է լինում, արդեն դահլիճի տղաներն են ինձ օգնում»,- ասում է Գրետան։

Մարզումների ընթացքում Գրետայի կողքին են ամուսինն ու մեկ տարեկան դուստրը՝ Անգելինան: Արշալույս Սարգսյանը պայմանագրային զինծառայող է, երբ դիրքային ծառայությունից վերադառնում է տուն, մարզումների ժամանակ օգնում է կնոջը։

«Երբ դիրքերում չեմ, միշտ կողքին եմ լինում մարզումների  ժամանակ, բայց հաճախ եմ դիրքերում լինում, և երբ հեռախոսով խոսում ենք, ասում եմ, որ  միշտ մարտական վիճակում լինի։ Այս անգամ պարափաուերլիֆթինգի առաջնությունից առաջ մտահոգ էր, երեխայի մասին էր մտածում, ասացի՝ դու ոչ մի բանի մասին մի մտածիր, դու մոտեցումների մասին մտածիր։ Երեխաս փոքրուց մարզասրահում է, երևի փոքրիկն աշխարհի չեմպիոն մեծանա»,- ասում է Գրետա Վարդանյանի ամուսինը։

Գյումրեցի մարզիկը ոսկե մեդալ է  նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: Գրետան մարզումները շարունակում է, պատասխանատու ևս մեկ առաջնություն հաջորդ տարի է լինելու։ Հիմնել է «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, իր փորձով օգնում է հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Մարզչական աշխատանքում ևս հաջողություն է գրանցել, սաներից մեկն այս տարի դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Գրետա  Վարդանյանը 4 Պարալիմպիկ խաղերի` 1 ձմեռային (Թուրին) ու 3 ամառային (Պեկին, Լոնդոն, Ռիո) մասնակից է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP