21:26 16.08.2018
«Մարտի 2-ին և՛ ՊՆ-ն, և՛ մեր անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում չի ունեցել ցուցարարների հետ, ես այդ ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում։ Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող վնասվածք չի ստացել, խոսում է այն մասին, որ բախում չի եղել», – այս մասին քիչ առաջ «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկությամբ հայտնաբերված զենքի դեպքը՝ Քոչարյանը նշեց, որ իր ամբողջ մեղադրականը «կարող է»-ով է. կարող է սա այսպես, սա այնպես։ Կոնկրետ այդ զենքերի թեմայով երկրորդ նախագահը կարծում է, որ քննիչները կարող էին խոսել փորձաքննությունից հետո։
«Նեգատիվ սպասելիքներով ժողովրդի մոտ տպավորություն են ձևավորում։ Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ կապված շատ զգայուն քրեական գործի հետ, չի կարող այդպիսի բան լինել … Ամբողջ պրոբլեմն այն է, որ չի լինում շատ խոսել, եթե լրագրողներով հասնեք նրան, որ նախաքննական գաղտնիքը հանվի` շատ ազատ կարող ենք խոսել բոլոր դրվագներով, ողջ դատաքննության ընթացքը հրապարակվի»,– նշեց երկրորդ նախագահը:
Քոչարյանի խոսքով՝ իրենք իրավունք չունեն տեղեկություններ հրապարակելու, այլապես փաստաբաններին կզրկեն լիցենզիայից, քրգործ կհարուցվի։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...