19:39 23.12.2022
Այսօր շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով Մուշ 2 թաղամասում կառուցված երկու շենքերը, բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք։ Երկու վեցհարկանի շենքերի կառուցումը մեկնարկել էր 2020 թվականին։
Երկու շենքերը կառուցվել են հանգանակած մեկ ու կես միլիոն դոլարով, փոխվել են անօթևան ընտանիքների բնակապահովման մոտեցումները։ Շահառուներն ընտրվել են սահմանված չափորոշիչներով։ Երկրաշարժից տուժած լինելուց բացի նախապատվությունը տրվել է երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելու, անչափահաս երեխաներ ունենալու ու բազմազավակ ընտանիք լինելու նախապայմաններին։ 36 շահառուներից 3-ը 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են։
Բնակարանները ընտանիքներին հատկացվել են վիճակահանությամբ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանները ընտանիքների սեփականությունը չեն համարվում։ Շահառուներին կադաստրային սեփականության վկայականներ կտրամադրվեն մշտական բնակվելուց 5 տարի հետո միայն։
«Բնակարանները՝ բոլորը սոցիալական են, բնակիչների սեփականությունը չեն, տրվել են հինգ տարով և հինգ տարի հետո, երբ որ տեսնենք, էդ բնակարաններն ամբողջովին լավ պահպանված են, մարդիկ արդեն հաստատվել են էնտեղ, որովհետև վստահ եմ, որ եթե բնակարանները մարդկանց մենք նվիրաբերեինք, էդ բնակարանների մի մասը մյուս օրը կվաճառվեր։ Էս ընտանիքների դոմիկները քանդվելու են, իրենք էլ հետդարձի ճանապարհ չունեն, և խնդրել ենք բոլորին, որ խնամքով վարվեն իրենց գույքի հետ և հինգ տարի հետո արդեն կդիտարկենք բնակարանները իրենց նվիրաբերելու հարցը»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Երկու շենքերի հարևանությամբ 50 երեխայի համար կառուցվել է նաև մանկապարտեզ։ Այն կգործի համայնքի ու միջազգային ընկերության համատեղ ֆինանսավորմամբ։
Շահագործման հանձնված երկու շենքերի հարևանությամբ հիմնադրամի միջոցներով կառուցվում են ևս երկու բազմաբնակարան շենքեր։ 7 հարկանիները կունենան 50 բնակարան, շենքերն ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց բնակության ու ազատ տեղաշարժի համար։ 50 բնակարանները նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...