14:44 06.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազամի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-կիպրական բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության և սերտ շփումների մասին ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ կուսակցական մակարդակով և միջազգային կառույցների շրջանակներում: Նախագահն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում և գոհունակությամբ փաստել նաև օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:
Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-կիպրական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որպեսզի դրանք հասցվեն առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
Դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը նշել է, որ, հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր նույն պահին բարեկամ Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին:
Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարևոր զուգադիպություն է, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջև: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի լավ լինել չէին կարող, բայց մենք, պարո՛ն նախագահ, համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք առաջ մղենք,-ասել է Կիպրոսի դեսպանը:
Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և դեսպան Մարկիդեսը քննարկել են տարբեր ոլորտներում հայ-կիպրական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...