Հանրության սպասելիքները մեծ են, գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հանրության սպասելիքները մեծ են, գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

23:39 16.08.2018

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին է  ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է լինել ազնիվ, հարգել դիմացինի իրավունքները, արժանապատվությունը և աշխատել արդար՝ բարձր դասելով պետության շահերը.

«Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով… Մյուս կարևոր պահանջը հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների ձևավորումն արմատախիլ անելն է,- նշել է Ա. Մխոյանը՝ հավելելով,- գործում եք բացառապես օրենքի դաշտում, քանի որ հանրության սպասելիքները համակարգից մեծ են:

Անհրաժեշտ է նախկինում ձևավորված կարծրատիպերը կոտրել, իսկ բարեփոխումները պետք է տեսանելի դառնան հասարակությանը»:

Ծառայության պետը վարչակազմին առաջարկել է նաև մտածել հիմնարկում նոր արտադրություն հիմնելու մասին՝ ապահովելու համար դատապարտյալների զբաղվածությունը. «Ծրագրերը շատ են, մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու և ընթացք տալու աշխատանքների բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները»:

Այնուհետև Ա. Մխոյանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել հանձնուքների ընդունման սենյակում, բնակելի գոտում, ճաշարանում, որտեղ հետևելով սննդի, հացի պահման պայմաններին և որակին, ճաշարանի մաքրությանը՝ հայտնել է իր գոհունակությունը:

Ծառայության պետը շրջել է խցերում, ուշադրություն դարձրել այնտեղ առկա կահավորմանը, պահանջել հետևել ջրի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները, բացառել անտեղի վատնումը: Խոսել է դատապարտյալների հետ, լսել վերջիններին հուզող առաջնային հարցերը, տվել սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանն այցելել է նաև սպորտդահլիճ, եղել դատապարտյալների համար նախատեսված հանգստի սենյակում: Հանդիպել է կալանավորված անձանց, հետաքրքրվել պահման պայմաններից, նրանց հուզող խնդիրներից:

Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջել շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

17:51 03.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

BACK_TO_TOP