15:55 06.03.2018
«Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրանից բխող նախաձեռնությունների, տարկետման իրավունքի սահմանափակման թեմաները ուշադրություն հարուցեցին պետական պաշտոնյաների ու նրանց հարազատների ծառայած լինելու կամ չլինելու փաստի վրա». այսպիսի կարծիք է այսօր հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուր Բաղդասարյանը:
«Խուսափման թեման շատ հետաքրքիր ասպեկտներ բացեց նաև այն առումով, որ սկսեցին խոսել այն մասին, որ այսուհետ պետք է անել այնպես, որ սոցիալական վերելակով բարձրանալու հնարավորություն ունենան այն պաշտոնյաները, որոնք ունեն բանակում ծառայելու փաստ։ Խուսափման այս թեման շատ հետաքրքիր լյուստրացիայի գործընթաց ինձ հիշեցրեց», – ասել է փորձագետը։
Լաուրա Բաղդասարյանի պնդմամբ՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի շուրջ քննարկումները սասանեցին նաև բանակի հետ կապված տարբեր խնդիրների մասին խոսելու տաբուները։ Սրան ակամա նպաստեցին նաև պաշտոնյաները։
«Երբ «Ազգ-բանակ» հայեցակարգը հիմնավորելու ժամանակ պաշտոնյաները կամ ԶՈւ ներկայացուցիչները խոսում էին, թե ինչու է անհրաժեշտ ընդունել և շրջանառել այս հայեցակարգը, երբ խոսում էին այն մասին, թե ինչ է դա տալու, տալու է կոռուպցիոն սողանցքների նվազեցում կամ սեղմում, դա ստեղծելու է սոցիալական վերելակներ, դա հաստատելու է սոցիալական արդարություն և այլն, դա նախ և առաջ նշանակում է, որ այդ կոռուպցիոն սողանցքները կան, որ սոցիալական անարդարությունը բանակում կա …», – ասել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնյաները մինչ այդ երբեք նման հայտարարություններ չէին արել լրատվամիջոցների հարթակներից։
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...