Դեղատոմսերի ներդրման կարգի որոշումը մասնակի կասեցվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

Դեղատոմսերի ներդրման կարգի որոշումը մասնակի կասեցվեց

17:30 06.03.2018

Կառվարության այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար  Սամվել Մարգարյանը ներկայացրեց դեղերի տրամադրման, դեղատների լիցենզավորման և դեղատոմսերի տրամադրման նոր կարգի մասին օրենսդրական առաջարկը: Նա նշեց, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշումը դեղերի մի մեծ խումբ`մոտ  երկու հազար հինգարյուր անուն դեղեր դեղատոմսով բաց թողնելու մասին, լուրջ անհարմարություններ է  առաջացրել թե բուժհաստատություններում, թե դեղատներում և թե բնակչության շրջանում: Նա առաջարկեց սահմանել ժամակացույց օրեսդրական կարգավորումն իրականացնելու համար: Ժամանակացույցի հիմքում դեղերի ռիսկայնությունն է,նշեց փոխնախարարը: Ըստ առաջարկված ժամանակացույցի  հոգեմետ դեղերն ու հակաբիոտիկները կշարունակվեն տրամադրվել  դեղատոմսով,  այնուհետեև հուլիսի մեկից դեղատոմսով կտրամադրվեն ներարկվող դեղերը, իսկ մինչև հոկտեմբերի մեկը ամբողջ ներկայացված ցանկը կլինի դեղատոմսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ տվեց Հայաստանին Միրզոյան-Բայրամով հանդիպումը. զրույց Արթուր Հովհաննիսյանի հետ

20:37 15.05.2024

Ի՞նչ տվեց Հայաստանին Միրզոյան-Բայրամով հանդիպումը. զրույց Արթուր Հովհաննիսյանի հետ

Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցություններն ու սահմանազատման գործընթացը և ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում այս օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:   ...

ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները

19:47 15.05.2024

ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: «Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը»,-նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

19:27 15.05.2024

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […] ...

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

19:10 15.05.2024

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

18:54 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […] ...

BACK_TO_TOP